Բաժնի մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը:
1) մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը.
2) մասնակցում է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից, ինչպես նաև այլ գերատեսչություններից ստացված համաձայնագրերի, ծրագրային առաջարկների նախագծերի ուսումնասիրության և Նախարարության ամփոփ դիրքորոշման տրամադրման աշխատանքներին.
3) մասնակցում է միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքներին.
4) մասնակցում է միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ֆինանսական հետևանքների վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին:
· ստանալ Նախարարության կառուցվածքային այլ ստորաբաժանումների, շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հուշագրերի, հանդիպումների արձանագրությունների նախագծերի վերաբերյալ, հավաքագրել դրանցում ամրագրված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն.
· ըստ անհրաժեշտության, ստանալ Նախարարության կառուցվածքային այլ ստորաբաժանումների դիրքորոշումը.
· դիմել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ստանալու մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ:
· իրականացնում է համապատասխան մարմիններից և ստորաբաժանումներից ստացված կարծիքների վերլուծության, Նախարարության ամփոփ դիրքորոշման ներկայացման հետ կապված աշխատանքները.
· տիրապետել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակին ու հիմնական ուղղություններին, միջազգային կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերին, ընթացակարգային նորմերին, ժամանակին վերհանել և Բաժնի պետին ներկայացնել նշված համագործակցության շրջանակներում առկա խնդիրները.
· ժամանակին ամփոփել Նախարարության դիրքորոշումը, սահմանված ժամկետներում ապահովել Նախարարության եզրակացությունների տրամադրումը:
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ | |
| 2 | Ոլորտ | Գործարարություն և վարչարարություն | Սոցիալական և վարքաբանական գիտություններ | |
| 3 | Ենթաոլորտ |
| Տնտեսագիտություն | Միջոլորտային մասնագիտություններ |
| 4 | Մասնագիտություն |
|
| Միջազգային հարաբերություններ |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ