Ֆինանսների նախարարություն | Բյուջետային գործընթացի համակարգման վարչություն | Բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժին | Մասնագետ| 25-32.22-Մ6-4

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք Ադամյան 1։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է պետական և համայնքային բյուջեների պլանավորման և կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ և մեթոդական կարգավորման, իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
  2. մասնակցում է բյուջետային գործընթացի կառավարման հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների տրամադրման աշխատանքներին.
  3.  մասնակցում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված աշխատանքներին։
Իրավունքները
  • համապատասխան մարմիններից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, անհրաժեշտ հիմնավորումներ, պարզաբանումներ.
  • համապատասխան մարմիններից պահանջել օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը և նյութեր.
  • համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ։
Պարտականությունները
  • կատարել բյուջետային գործընթացի կառավարման հետ կապված տեղեկատվության վելուծության աշխատանքներ, նախապատրաստել տեղեկանքներ դրա ընթացիկ վիճակի վերաբերյալ և ներկայացնել Բաժնի պետին․
  • կատարել բյուջեների պլանավորման և կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ և մեթոդական կարգավորման աշխատանքներ․
  • տրամադրել բյուջետային գործընթացի կառավարման հետ կապված իրավական ակտերի  վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
  • հետևել Վարչությանը հասցեագրված հանձնարարականների, զեկուցագրերի, նամակների իրականացման ընթացքին, ժամկետներին և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ Բաժնի պետին ներկայացնել տեղեկանք․
  • նախապատրաստել Բաժնի գործառույթներից բխող համապատասխան գրություններ, փաստաթղթեր, Վարչությանը հասցեագրված գրությունների վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ:
Կրթություն, որակավորման աստիճանը

Ունի բարձրագույն կրթություն։

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում