Ֆինանսների նախարարություն | Ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչություն | Ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժին | Ավագ վերահսկող| 25-32.9-Մ3-9

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ վերահսկողը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին։

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ վերահսկողի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր վերահսկողներից մեկը կամ Բաժնի ավագ վերահսկողներից մեկը կամ Բաժնի մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ բյուջետային միջոցների ծախսման կամ եկամուտների հավաքագրման օրինականության և արժանահավատության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականներով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության ու հետաքննության մարմնի որոշումներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումներ (վերստուգումներ)՝ օրենքներով և դրանց հիման վրա Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում․

2) մասնակցում է ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների ամփոփմանը․

3) մասնակցում է ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով սահմանված ձևով հաշվետվությունների կազմման աշխատանքներին․

4) մասնակցում է ստուգումների արդյունքների ուսումնասիրման, ամփոփման և վերլուծության հիման վրա ներկայացվող առաջարկությունների մշակմանը․

5) մասնակցում է Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստմանը:

Իրավունքները

· ստանալ փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրականացվող ստուգման նպատակներին,

· անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ,

· վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,

· մասնակցել Նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպվող աշխատանքային և առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներին:

Պարտականությունները

· իրականացնել ստուգումներ և ուսումնասիրություններ, ամփոփել դրանց արդյունքները և սահմանված ձևով կազմել հաշվետվություններ,

· առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները,

· պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը,

· չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն։

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն