Բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչներից մեկը:
1. իրականացնում է արյունաբանական, սրտաբանական, այդ թվում սրտային վիրաբուժական, վերակենդանացման/ անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին առնչվող քաղաքականության մշակում և վերջինի ներդրման նկատմամբ շարունակական հսկողություն.
2. իրականացնում է արյունաբանական, սրտաբանական, այդ թվում սրտային վիրաբուժական, վերակենդանացման/ անեսթեզիոլոգիական բժշկական oգնության կազմակերպման և բժշկական oգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակման աշխատանքներ.
3. իրականացնում է արյունաբանական, սրտաբանական, այդ թվում սրտային վիրաբուժական, վերակենդանացման/ անեսթեզիոլոգիական ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարության, քաղաքականության մշակման աշխատանքներ.
4. մասնակցում է առողջապահության զարգացման քաղաքականության, առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման աշխատանքներին.
5. մասնակցում է լիցենզավորման համար պարտադիր պահանջների և պայմանների մշակման և դրանց պահպանման նկատմամբ դիտարկումների իրականացման, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
6. մասնակցում է հիվանդանոցային բժշկական օգնության ոլորտին առնչվող oրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, դրանց համար օրենսդրությամբ սահմանված տեղեկանքների կազմման և շրջանառության համար համապատասխան ուղեկցող փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
7. իրականացնում է կառավարության, այլ նախարարություններից, գերատեսչություններից, կազմակերպություններից ստացված գրությունների ուսումնասիրություն և պատասխանների կազմում.
8. մասնակցում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների, ուղեցույցների, կարգերի, առողջապահության կազմակերպման, կառավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների մշակման աշխատանքներին.
9. իրականացնում է hիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական և այլ կազմակերպություններից, ինչպես նաև քաղաքացիներից ստացված գրությունների, գրավոր դիմումների քննարկման, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և վերլուծության, պարզաբանումների տրամադրման, պատասխանների կազմման և խորհրդատվական օգնության կազմակերպման աշխատանքներ.
10. մասնակցում է Բաժնի առջև դրված նպատակների և խնդիրների իրականացմանը նպաստող` միջազգային և տեղական հասարարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքներին.
11. իրականացնում է պետական պատվերի տեղադրման համար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, որոշումների և առողջապահության նախարարության հրամանների նախագծերի կազմման աշխատանքներ.
12. մասնակցում է hիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից բուժական մեթոդների գովազդի տրամադրման գործընթացի մասնագիտական կարծիքի ներկայացման ձևավորման աշխատանքներին.
13. իրականացնում է qաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման (այդ թվում` ուղեգրում, մասնագիտական խորհրդատվություն) հետ կապված աշխատանքներ.
14. մասնակցում է օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, նախարարությունների, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումներին ու համապատասխան եզրակացություններ ներկայացման աշխատանքներին.
15. իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության և բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում:
· հրավիրել քննարկումներ, խորհրդատվություններ նախարարության ոլորտային խորհրդատուների, հասարակական կազմակերպությունների, բժշկական հանրության հետ.
· ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր նախարարության այլ ստորաբաժանումներից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական և այլ կազմակերպություններից, այլ գերատեսչություններից, կազմակերպություններից.
· անհամաձայնության դեպքում վերադասի հետ քննարկելու.
· քաղաքացուց ամբողջական փաստաթղթեր պահանջելու.
· վերհանել ոլորտային խնդիրները և ներկայացնել անմիջական ղեկավարին և ներկայացնել այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ.
· հրավիրելու բժշկական կոնսիլիում և կազմելու մասնագիտական հանձնաժողովներ.
· քննարկել իրավական ակտերի նախագծերը իրավաբանական վարչության հետ.
· Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար:
· կազմել ոլորտային վերլուծական տեղեկանքներ.
· ներկայացնել միջոցառումների կատարողականի վերաբերյալ հաշվետվություններ և կազմել արձանագրություններ.
· մշակել ոլոտային հիվանդանոցային բժշկական oգնության կազմակերպման և գնահատման չափորոշիչներ ու չափանիշներ.
· մասնակցել առողջապահության կազմակերպման, կառավարման, ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակման աշխատանքներին.
· սահմանված ժամկետում իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական և այլ կազմակերպությունների գրություններին, հարցումներին, քաղաքացիներից ստացված դիմումների, դիմում-բողոքների պատասխանների կազմման նախապատրաստական աշխատանքներ.
· ուսումնասիրել հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը /պետական պատվերի տեղադրման, բժշկական գովազդի, լիցենզավորման և այլն/, փաստաթղթերի ուսումնասիրություն և ներկայացնել որոշումների, հրամանների կամ եզրակացությունների նախագծեր.
· նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
· մասնակցել Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
մասնակվել քաղաքացիների ընդունելությանը, առաջարկությունների ներկայացմանը:
| 1 | Ուղղություն | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ |
| 2 | Ոլորտ | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առողջապահության բնագավառում՝ մասնագետների (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և (կամ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեություն որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ