Վարչության ավագ մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Վարչության ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ Վարչության մյուս ավագ մասնագետը:
1) մասնակցում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի կառավարման վերաբերյալ իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
2) իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի կառավարման նպատակով պետական մարմիններից և այլ աղբյուրներից տվյալների ստացման և պահպանման աշխատանքները.
3) մասնակցում է ստացված տեղեկատվության հիման վրա կատարված գնահատումների արդյունքում սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի բացահայտման, դասակարգման, յուրաքանչյուր ռիսկի նյութականացման հավանականության գնահատման և հնարավոր ֆիսկալ ծախսերի հաշվարկման աշխատանքներին.
4) մասնակցում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական և վիճակագրական վերլուծությունների իրականացման, համապատասխան գնահատման մոդելների մշակման և ընթացիկ օգտագործման աշխատանքներին.
5) մասնակցում է բացահայտված սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի նյութականացման հավանականության գնահատման և հնարավոր բացասական ազդեցության նվազեցման (զսպման) առաջարկների ձևավորման և ներկայացման աշխատանքներին.
6) մասնակցում է բացահայտված սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի վերաբերյալ հաշվետվողականության ապահովման և բյուջետային փաստաթղթերում ներառման աշխատանքներին.
7) մասնակցում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի կառավարման հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքներին.
8) իրականացնում է սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի գնահատման միջազգային փորձի ուսումնասիրությունը և վերջիններիս տեղայնացման աշխատանքներ:
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ | Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն |
| 2 | Ոլորտ | Գործարարություն և վարչարարություն | Սոցիալական և վարքաբանական գիտություններ | Մաթեմատիկա և վիճակագրություն |
| 3 | Ենթաոլորտ | Տնտեսագիտություն կամ Միջոլորտային մասնագիտություններ |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ։
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահվման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահվման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ