Ֆինանսների նախարարություն | Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն | Բարեվարքության հարցերով կազմակերպիչ| 25-33․3-Մ2-1

Ենթակա և հաշվետու է

Բարեվարքության հարցերով կազմակերպիչն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բարեվարքության հարցերով կազմակերպչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ Վարչության ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Նախարար) և Նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)՝ մարդկային ռեսուրսների կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը և ստորագրման ներկայացումը, ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանման, ըստ պատկանելիության հանձնման և համապատասխան աշխատողներին իրազեկման աշխատանքները.

2) իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների և ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիա­կան ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի ձևավորման, վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները (նաև քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ՝ Հարթակ)).

3) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքները.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձանց մասին տվյալները բարձ­ր­աստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու աշխատանքները.

5) իրականացնում է սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի վարման աշխատանքները.

6) իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ուսումնասիրությունը, վերլուծությունը, վիճակագրական աշխատանքների և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.

7) իրականացնում է Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայու­թյան մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.

8) իրականացնում է բարեվարքության հարցերով ուսումնասիրության, վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակման աշխատանքները.

9) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.

10) քաղաքացիական ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք:

Իրավունքները
  • քննարկել համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ հրամանների նախագծերը, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, պահանջել անհրաժեշտ իրավական հիմքեր.
  • պահանջել անձնական գործին կցվող ամբողջական փաթեթի փաստաթղթերը.
  • մրցույթին մասնակցելու համար քաղաքացուց պահանջել անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը.
  • հայտարարատու պաշտոնատար անձանց մասին ստանալ անհրաժեշտ տվյալներ.
  • ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը և իրավական ակտերը՝ սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար.
  • անհրաժեշտության դեպքում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր.
  • համապատասխան տեղեկատվությունը տրամադրելու համար ստանալ անհրաժեշտ նյութեր.
  • տրամադրել Նախարարության քաղաքացիական ծառայողներին անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման սահմանափակումների և վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, բացահայտել վերապատրաստամն կարիքները, ներկայացնել բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված ծրագրեր։
Պարտականությունները
  • կազմել և ստորագրման ներկայացնել հրամանների նախագծերը, համարակալել ստորագրված հրամանները, հաշվառել հրամանագրքերում և տեղադրել Նախարարության պաշտոնական ներքին գրադարանում, իրազեկել համապատասխան ստորաբաժանումներին և աշխատողներին.
  • ստուգել անձնական գործերը կազմելու համար փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունը անձի կողմից լրացվածի հետ, պարբերաբար կատարել անձնական գործերին կցված փաստաթղթերի թարմացում, քաղաքացիական ծառայողի պահանջով իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, փոփոխությունների դեպքում դրանք գրանցել Հարթակում։ Այլ մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու (ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու կամ գործուղվելու) դեպքում օրենքով սահմանված կարգով գործը հանձնել համապատասխան մարմին՝ հանձնման-ընդունման ակտով.
  • իրականացնել մրցույթի հայտարարության կազմման և հրապարակման, դիմումների, փաստաթղթերի ընդունման, հանձնաժողովի ձևավորման աշխատանքները, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն , օրենքների և այլ իրավական ակտերի դրույթներին և տալ եզրակացություն, Հարթակում վարել էլեկտրոնային մատյան, հրապարակել տեղեկատվություն՝ մրցույթին մասնակցելու համար ներկայացրած դիմումների, թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների, մրցույթին մասնակցելուց հրաժարված քաղաքացիների թվի մասին, մրցույթը չկայանալու մասին, մրցույթների անցկացման միասնական ժամանակացույցը, տեղադրել մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները, թեստավորումը հաղթահարած քաղաքացիների ցուցակը, մրցույթի չկայանալու մասին տեղեկատվությունը, ձևավորել հանձնաժողով հարցազրույցի փուլի համար.
  • բարձ­ր­աստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել հայտարարատու պաշտոնատար անձանց մասին տվյալները.
  • Սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանում մուտքագրել նոր շահառուներին և շահառուների անձնական տվյալների փոփոխությունները․
  • իրականացնել համապատասխան վերլուծություններ, պատրաստել տեղեկանքներ, ներկայացնել առաջարկություններ.
  • օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին.
  • քաղաքացիական ծառայողներին տրամադրել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն, նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք, կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ, մշակել քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը և ներկայացնել Գլխավոր քարտուղարի հաստատմանը, վարել քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն։
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակը:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում