Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն | Թվայնացման վարչություն | Ավագ մասնագետ| 24-32.1-Մ4-1

Ենթակա և հաշվետու է

Ավագ մասնագետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում են Վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ Վարչության ավագ մասնագետներից մեկը

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/3
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության թվային փոխակերպման միասնական քաղաքականության և օրակարգի մշակման աշխատանքներին.

2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության թվայնացման օրակարգի իրագործման նպատակով անհրաժեշտ վարչարարական մեխանիզմների, ընթացակարգերի, գործիքակազմի մշակման և իրականացման աշխատանքներին.

3) մասնակցում է Հայաստանի Հանրապետության թվայնացման օրակարգի իրականացման ճանապարհային քարտեզի և գործողությունների պլանի մշակման և դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների պլանավորման և իրագործման աշխատանքներին.

4) մասնակցում է Հայաստանի Հանրապետության թվային տվյալների կառավարման համապարփակ քաղաքականության մշակմանը՝ ներառելով այնպիսի խնդիրների կանոնակարգման աշխատանքներին

5) մասնակցում է էլեկտրոնային/թվային տվյալների հավաքման և մշակման աշխատանքներին.

6) մասնակցում է բոլոր ոլորտներում տվյալների վրա հիմնված պետական, մասնավոր և ակադեմիական հատվածներում քաղաքականությունների մշակման, էլեկտրոնային ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև տվյալների թվայնացման ոլորտում նորարարական էկոհամակարգի զարգացմանը նպաստող գորընթացներին.

7) մասնակցում է տնտեսության իրական հատվածներում բիզնես և արտադրական գործընթացներում թվայնացման խրախուսմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին.

8) մասնակցում է թվայնացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, այդ ծրագրերի իրականացման միջոցառումների պլանավորման և իրականացման համակարգման, արդյունքների և ազդեցության մոնիթորինգի և գնահատման գործընթացներին.

9) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում թվային ծառայությունների հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն ու լայն կիրառման խթանմանն ուղղված քաղաքականության և միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքին:

Իրավունքները

1) ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության թվային փոխակերպման միասնական քաղաքականության և օրակարգի մշակման նպատակով համապատասխան մարմիններից ստացած տեղեկատվությունը.

2) ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության թվային տվյալների կառավարման համապարփակ քաղաքականության մշակման նպատակով՝ պետական, մասնավոր և ակադեմիական հատվածներից էլեկտրոնային ծառայությունների մատուցման վերաբերյալ ստացած տվյալները.

3) ուսումնասիրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերի գործարկման արդյունքների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը.

4) ուսումնասիրել էլեկտրոնային/թվային տվյալների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը.

5) ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման և զարգացման գործընթացների համակարգման, դրանցում սահմանված միասնական մոտեցումները, սկզբունքները և չափորոշիչները.

6) ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ էլեկտրոնային կառավարման համակարգերի ոլորտում նորարարության խթանումը և պետական կառավարման համակարգում նորարարական և լավագույն տեխնիկական լուծումների ներդրման գործընթացի վերաբերյալ:

 

Պարտականությունները

1) մասնակցել Հայաստանի Հանրապետության թվային փոխակերպման միասնական քաղաքականության և օրակարգի մշակմանը.

2) մասնակցել Հայաստանի Հանրապետության թվայնացման օրակարգի իրագործման նպատակով անհրաժեշտ վարչարարական մեխանիզմների, ընթացակարգերի, գործիքակազմի մշակմանը և իրականացմանը.

3) մասնակցել հավաքված էլեկտրոնային/թվային տվյալների վերլուծման, մշակման և տվյալների բազայի ստեղծման աշխատանքներին.

4) մասնակցել Հայաստանի Հանրապետության թվայնացման օրակարգի իրականացման ճանապարհային քարտեզի և գործողությունների պլանի մշակման և դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների պլանավորման և իրագործման աշխատանքներին.

5) մասնակցել Հայաստանի Հանրապետության թվային տվյալների կառավարման համապարփակ քաղաքականության մշակմանըմասնակցել տնտեսության իրական հատվածներում բիզնես և արտադրական գործընթացներում թվայնացման խրախուսմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման գործընթացին.

6) մասնակցել թվայնացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, այդ ծրագրերի իրականացման միջոցառումների պլանավորման և իրականացման համակարգման, արդյունքների և ազդեցության մոնիթորինգի և գնահատման գործընթացներին:

7) մասնակցել Հայաստանի Հանրապետությունում թվային ծառայությունների հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն ու լայն կիրառման խթանմանն ուղղված քաղաքականության և միջոցառումների մշակման և իրականացման գործընթացին:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

 

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

 

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

 Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիության բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն