Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է Էկոնոմիկայի նախարարին:
Վարչության պետին ենթակա և հաշվետու են Վարչության Բաժնի պետերը:
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժինների պետերից մեկը:
1. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների պետական քաղաքականության մշակումը,
2. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,
3. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում կատարված վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա հայեցակարգերի և զարգացման ծրագրերի մշակումը,
4. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացները,
5. Հավաքագրում, մշակում և ներկայացնում է հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն,
6. Ապահովում է անասնաբուժության ոլորտին առնչվող հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը,
7. Ապահովում է դիտարկումների արդյունքում բացահայտված անասնաբուժության ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությունը և հիվանդությունների օջախների վերացման համալիր միջոցառումների պլանի մշակումը,
8. Ապահովում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների, կենդանիներից մարդկանց փոխանցվող հատուկ վտանգավոր, կարանտինային հիվանդությունների արձանագրման դեպքում աշխատանքների կազմակերպումը և իրականացումը,
9. Ապահովում է պետական աջակցությամբ իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, դրանց իրագործման համար անհրաժեշտ գույքի, պարագաների և պատվաստանյութերի չափաքանակների ճշգրտման, ձեռք բերման և բաշխման գործընթացները,
10. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա,
11. Աջակցում է անասնաբուժության ոլորտին առնչվող ստանդարտների և այլ իրավական (նորմատեխնիկական) փաստաթղթերի նախագծերի մշակմանը,
12. Ապահովում է բույսերի պաշտպանության նպատակային ծրագրերի մշակում,
13. Բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին,
14. Բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը,
15. Ապահովում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցում, վերագրանցում և գրանցումից հանում, վարում է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների ռեգիստրը,
16. Ապահովում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացության տրամադրումը,
17. Ապահովում է կառավարման մարմիններին սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
18. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության պարզաբանումներ և խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը,
19. Ապահովում է Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը,
20. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող միջազգային կազմակերպությունների հետ իրականցվող աշխատանքները,
21. Ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացները,
22. Ապահովում է մասնակցություն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
23. Ապահովում է քաղաքացիների նամակների և դիմում բողոքների քննարկում և իրավասության սահմաններում բարձացված հարցերի լուծումը,
24. Ապահովում է նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորությունները:
· Ստանալ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականության մշակման, ինչպես նաւ հայեցակարգերի և զարգացման և նպատակային ծրագրերի հետ կապված առաջարկություններ և համապատասխան տեղեկատվություն շահագրգիռ մարմիններից,
· Համագործակցել սննդամթերքի անվտանգության անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ,
· Ուսումնասիրել և վերլուծել սննդամթերքի անվտանգության անասնաբուժության և բուսասանիտարիայի ապահովման հետ կապված խնդիրները,
· Տրամադրել տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվություն և պարզաբանումներ սննդամթերքի անվտանգության անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ,
· Մասնակցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
· Մասնակցել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ռազմավարական և կազմակերպական բնույթի խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և հիմնավորված լուծմանը.
· Համատեղ քննարկում անցկացնել այլ ստորաբաժանումների հետ՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրների լուծման նպատակով,
· Ստանալ պաշտոնատար անձանցից և այլ մարմիններից բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
· Սահմանված կարգով վերլուծել և գնահատել տրված հանձնարարություններից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, դրանց տալ մասնագիտական լուծումներ և առաջարկներ:
· ներկայացնել առաջարկություններ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականության մշակումը և իրականացումը ապահովելու նպատակով,
· մշակել սննդամթերքի անվտանգության անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերը.
· մշակել ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի, օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերը, սննդամթերքի անվտանգության անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա,
լուծել վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական այլ ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի · նախապատրաստումը,
· նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ
· տրամադրել եզրակացություններ կառավարման մարմիններին բնագավառին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ.
· տրամադրել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության խորհրդատվության և պարզաբանումներ.
· համագործակցել սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ.
· իրականացնել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտին առնչվող միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներ.
· սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացներին` սահմանված կարգով մասնակցությունը.
· մասնակցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին.
· ապահովել վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը,
ապահովել քաղաքացիների ընդունելությունը։Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կենսաբանական գիտությունների կամ առողջապահության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն, և ազդեցությունը սահմանափակվում է համապետական մակարդակով որոշակի ոլորտով։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և մարմինը:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ