Վարչապետի աշխատակազմ | Պետաիրավական վարչություն | Վարչության պետի տեղակալ| 06-7-Ղ3-1

Ենթակա և հաշվետու է

Վարչության պետի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Վարչության պետի տեղակալը ենթակա և հաշվետու աշխատողներ չունի:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը:

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. համակարգում է արդարադատության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, փաստաբանական և նոտարական ծառայությունների, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրության, փախստականների և բնակչության միգրացիայի, կուսակցությունների և այլ միավորումների վերաբերյալ օրենսդրությանն առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, մասնագիտական փորձագիտական եզրակացության տրամադրման աշխատանքները.

2. համակարգում է առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրությունը ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքները.

3. համակարգում է Վարչության գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքները.

4. համակարգում է Վարչության համակարգման ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.

5. համակարգում է Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը տրամադրման աշխատանքների իրականացումը՝ վերջինիս կողմից դրանք ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

6. համակարգում է նախանիստերի, նախարարական պետաիրավական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքները.

7. համակարգում է Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ տեղեկատվական նյութերի և տեղեկանքների նախապատրաստման աշխատանքները.

համակարգում է Վարչության գործառույթների շրջանակներում պետական մարմիններից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման և վերլուծության իրականացման աշխատանքները:
Իրավունքները

· համապատասխան մարմիններից պահանջել և հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, փաստաթղթեր.

· համապատասխան մարմիններից և Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից և Գրասենյակներից պահանջել ներկայացնել մասնագիտական կարծիք.

· ներկայացնել Վարչության գործառույթներից բխող առաջարկություններ և վերլուծություններ.

· հրավիրել աշխատանքային քննարկումներ՝ Վարչության առաջադրված խնդիրների լուծման շուրջ.

· համապատասխան մարմնի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, ստանալ կարծիքներ, առաջարկություններ և այլն:

 

Պարտականությունները

· Վարչության համակարգման ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում վերադարձնել լրամշակման կամ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման, ինչպես նաև դրա կատարման ընթացքի նկատմամբ իրականացնել հսկողություն.

· սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ.

· ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը.

· իրականացնել ներկայացված իրավական ակտերի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգմանը.

· սահմանված կարգով և ժամկետում ապահովել ներկայացված գրությունների և իրավական ակտերի ընթացքը.

· Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվական նյութերը ուսումնասիրել և ամփոփել, նախապատրաստել համապատասխան տեղեկանքներ, ինչպես նաև պետական մարմինների կողմից ներկայացրած հաշվետվությունները ստուգել և վերլուծել.

ուսումնասիրել և քննարկել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից և այլ հասցեատերերից ստացված գրությունները, ներկայացնում է համապատասխան առաջարկություն դրանց վերաբերյալ, նախապատրաստում է ՀՀ վարչապետի, Աշխատակազմի ղեկավարի համապատասխան հանձնարարականների նախագծերը:
Կրթություն, որակավորման աստիճանը

1.

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.

Ոլորտ

Իրավունք

3.

Ենթաոլորտ

Իրավունք

 

4.

Մասնագիտություն

Իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն, և ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման մասով։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում