Գլխավոր մեթոդաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Գլխավոր մեթոդաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մեթոդաբաններից մեկը:
1. իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանության ուսումնասիրման հետ կապված աշխատանքներ.
2. իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ներառելուն (անվանացանկից հանելուն) համաձայնություն տալու հետ կապված աշխատանքներ.
3. Իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի համար անհրաժեշտության դեպքում կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ սահմանելուն համաձայնություն տալու հետ կապված աշխատանքներ.
4. իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար որակավորման չափանիշներ, այդ թվում՝ միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր սահմանելուն համաձայնություն տալու հետ կապված աշխատանքներ.
5. մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանը ներկայացվող քաղաքացիական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.
6. մասնակցում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի կառավարման աշխատանքներին:
§ համապատասխան մարմիններից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, անհրաժեշտ հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ տեղեկատվություն,
§ համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների ներկայացուցիչների կամ պաշտոնների անձնագրեր կազմելու իրավասություն ունեցող անձանց հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներ, տրամադրել մեթոդական ցուցումներ,
§ համապատասխան մարմիններից կատարել անհրաժեշտ հարցումներ,
§ համապատասխան մարմիններին և Գրասենյակի ղեկավարին ներկայացնել առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ,
§ Վարչությանը վերապահված գործառույթներին առնչվող իրավական ակտերի վերաբերյալ ներկայացնել համապատասխան մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ
§ ներկայացնել առաջարկություններ տեղեկատվական հարթակի բովանդակային և տեխնիկական կառուցվածքի վերաբերյալ, օգտվել հարթակում ներառված տեղեկատվությունից:
§ կատարել ստացված տեղեկատվության վերլուծություն, ուսումնասիրություն, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ մասնագիտական եզրակացություն, համաձայնություն, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ գրություններ.
§ ուսումնասիրել քաղաքացիական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերը, դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, եզրակացությունները, հիմնավորումները.
§ գործող օրենսդրությանը համապատասխան նախապատրաստել իրավական ակտերի նախագծեր.
սահմանված ժամկետներում վարել տեղեկատվական բազան:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ