Մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Ավագ մասնագետը:
1. աջակցում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող ընդհանուր, ստուգումների ընթացակարգերը սահմանող օրենսդրության մշակման աշխատանքների իրականացմանը.
2. աջակցում է տեսչական մարմինների, Գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության, վերլուծության և առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացմանը.
3. աջակցում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացմանը.
4. աջակցում է միջազգային փորձի ուսումնասիրության, վերլուծության, առաջարկությունների մշակման, անհրաժեշտության դեպքում նաև մոտարկման աշխատանքների իրականացմանը.
5. աջակցում է տեսչական մարմինների, ինչպես նաև համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինների հետ քննարկումների կազմակերպման աշխատանքների իրականացմանը.
6. աջակցում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման ներկայացման (e-draft կայքում) աշխատանքների իրականացմանը.
7. աջակցում է տեսչական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով վերջիններիս խորհրդատվական աջակցության իրականացման աշխատանքներին:
· համապատասխան մարմիններից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, փաստաթղթեր.
· համապատասխան մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ:
· այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից հավաքագրել Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը և նյութերը.
· Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստել տեղեկանքներ, զեկուցագրեր.
· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան մասնագիտական առաջարկություններ:
Առնվազն միջնակարգ կրթություն:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ