Բաժնի գլխավոր իրավաբանը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս գլխավոր իրավաբանը կամ Բաժնի ավագ իրավաբանը:
1. իրականացնում է միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, փոփոխման հետ կապված աշխատանքները.
2. իրականացնում է միջազգային պայմանագրերի նախագծման, ստորագրված բազմակողմ միջազգային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխության կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագրերը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության պատրաստման և տրամադրման աշխատանքները.
3. իրականացնում է վարկային կամ դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող իրավաբանական եզրակացության տրամադրման աշխատանքները.
4. իրականացնում է ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների անդամակցությունից բխող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների, կարծիքների և պահանջվող այլ տեղեկատվության ներկայացման աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի, ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումների կազմման աշխատանքները.
5.իրականացնում է ԵԱՏՄ դատարանում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու և իրավական դիրքորոշումներ դատարան ներկայացնելու աշխատանքները.
6. իրականացնում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, գերատեսչությունների կողմից ստացված՝ Նախարարության իրավասությանն առնչվող հարցաշարերի լրացման և պահանջվող տեղեկատվության մշակման և տրամադրման աշխատանքները:
· Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություններից, որպես իրավասու և շահագրգիռ մարմին, միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական և գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության վերաբերյալ տրամադրված եզրակացությունների պահանջում Բաժնի պետից.
· , որպես իրավասու և շահագրգիռ մարմին, վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար Նախարարի իրավաբանական եզրակացության տրամադրման նպատակով Ֆինանսների և Արտաքին գործերի նախարարություններից տրամադրված լրացուցիչ այլ փաստաթղթերի պահանջում Բաժնի պետից.
· ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի, ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերալ դիրքորոշումների կազմման աշխատանքների իրաիկանացման նպատակով իրավասու և շահագրգիռ գերատեսչություններից, ինչպես նաև Նախարարության համապատասխան ստորաբաժանումներից կողից տրամադրված լրացուցիչ փաստաթղթերի պահանջում Բաժնի պետից.
· ԵԱՏՄ դատարանում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու և իրավական դիրքորոշումներ դատարան ներկայացնելու աշխատանքների իրականացման նպատակով այլ գերատեսչություններից, ինչպես նաև Նախարարության այլ ստորաբաժանումներից տեղեկատվության պահանջում.
· Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և գերատեսչությունների կողմից ստացված՝ Նախարարության իրավասությանն առնչվող հարցաշարերի լրացման և այլ տեղեկատվության մշակման համար Նախարարության համապատասխան ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկատվության պահանջում:
· միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում Բաժնի պետին.
· Միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին Նախարարության եզրակացության պատրաստում.
· «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով Աարդարադատության նախարարությանը վերապահված միջազգային պայմանագրի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի՝ իրենց վերապահված գործունեության ոլորտին առնչվող հարցերի մասին որպես շահագրգիռ մարմին եզրակացության պատրաստում.
· Միջազգային պայմանագրերի ստորագրման, վավերացման, հաստատման նպատակահարմարության մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքների իրականացում.
· Միջազգային պայմանագրի լրամշակված նախագծի հայերեն և օտար լեզվով տեքստերը և շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկությունների ամփոփաթերթը ներկայացնել Բաժնի պետին.
· Միջազգային պայմանագրի ստորագրման իրավական հետևանքների և պայմանագրում Հայաստանի Հանրապետության միջազգային իրավազորության և ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող դրույթների առկայության մասին Բաժնի պետին ներկայացնել եզրակացություն.
· Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու համար Արդարադատության նախարարի իրավաբանական եզրակացության կազմման նախագծերի պատրասստում.
· ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների անդամակցությունից բխող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների, կարծիքների և պահանջվող այլ տեղեկատվության տրամադրում Բաժնի պետին.
· ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի, ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերալ դիրքորոշումների կազմման աշխատանքների իրականացման նպատակով այլ գերատեսչություններից, ինչպես նաև Նախարարության համապատասխան ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության վերլուծություն և ներկայացում Բաժնի պետին.
· ԵԱՏՄ դատարանում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու և իրավական դիրքորոշումներ, ինչպես նաև Դատարանի կողմից պահանջվող հարցումների պատասխանների դատարան ներկայացնելու աշխատանքների իրականացման նպատակով ստացված տեղեկատվության վերլուծություն և ներկայացում Բաժնի պետին.
Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, գերատեսչությունների կողմից ստացված՝ Նախարարության իրավասությանն առնչվող հարցաշարերի լրացման նպատակով համապատասխան օրենսդրության ուսումնասիրություն, վերլուծում ու դրա արդյունքներով պատասխանների և այլ անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում Բաժնի պետին:
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
| 2 | Ոլորտ | Իրավունք |
| 3 | Ենթոլորտ | Իրավունք |
| 4 | Մասնագիտություն | 042101.00.6 Իրավագիտություն |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերությունների) բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ