Արդարադատության նախարարություն | Իրավական ապահովման վարչություն | Համակարգի իրավական ապահովման բաժին | Գլխավոր իրավաբան| 12-32.1-Մ2-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր իրավաբանը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ


Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ իրավաբաններից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. իրականացնում է այլ պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքները.

2. իրականացնում է սնանկության գործերով կառավարիչների, հաշտարարների, նոտարների թեկնածուների, նոտարական և դատավարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումների և ստուգումների աշխատանքները.

3. իրականացնում է օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների կատարումը.

4. մասնակցում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին.

5. իրականացնում է ներկայացված առաջարկությունների, դիմումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման աշխատանքների կատարումը. 

6. իրականացնում է հայցադիմումների պատասխանների (առարկությունների) կազմման աշխատանքները:

Իրավունքները

· Բաժնի գործառույթների իրականացման համար համապատասխան պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջել հիմնավորումներ կամ այլ լրացուցիչ տեղեկատվություն.

· աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնակցել շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումներին.

· օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների կատարման նպատակով Բաժնի պետից ստանալ պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.

· քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն իրականացնելու նպատակով Բաժնի պետից ստանալ ՀՀ ոստիկանությունից տրամադրված համապատասխան փաստաթղթերը:

Պարտականությունները

· ոլորտային խնդիրների համապատասխան կարգավորումների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Բաժնի պետին.

· սնանկության գործերով կառավարիչների, հաշտարարների, նոտարների թեկնածուների, նոտարական և դատավարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումների և ստուգումների իրականացման նպատակով, ժամանակացույցին համապատասխան իրականացնել հայտարարության հրապարակումը, մասնակիցներին ծանուցումը.

· քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով` հանձնաժողովի անդամներին ծանուցել հանձնաժողովի նիստի օրվա, վայրի և ժամի տեղեկատվությունը.

նախապատրաստել հայցադիմումների պատասխանների նախագծերը:

Կրթություն, որակավորման աստիճանը

1

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2

Ոլորտ

Իրավունք

3

Ենթոլորտ

Իրավունք

4

Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում