Ֆինանսների նախարարություն | Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն | Մասնագետ| 25-33․3-Մ6-1

Ենթակա և հաշվետու է

Վարչության մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Նախարար) և Նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)` մարդկային ռեսուրսների կառավարման գծով հրամանների նախագծերը.

2) մասնակցում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող, ինչպես նաև տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայողների և ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիա­կան ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքների իրականացմանը.

3) մասնակցում է Նախարարության աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկո­ղության իրականացմանը.

4) մասնակցում է աշխատողների արձակուրդների ժամանա­կացույցի կազմման և արձակուրդների տրամադրման աշխատանքների իրականացմանը.

5) իրականացնում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վար­ման աշխատանքները.

6) իրականացնում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները.

 

7) մասնակցում է Նախարարության աշխատողների ծառայողական վկայականների, Նախարարության մուտքի էլեկտրոնային անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքների իրականացմանը: 

Իրավունքները

· քննարկել նախագծերը համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, պահանջել անհրաժեշտ իրավական հիմքեր.

· պահանջել անձնական գործին կցվող ամբողջական փաթեթի փաստաթղթերը.

· պահանջել բացակայության վերաբերյալ հիմնավորում.

· ստորաբաժանումներից պահանջել հաջորդ տարվա արձակուրդների ժամանակացույցը, արձակուրդների տրամադրման վերաբերյալ աշխատողների դիմումները.

· ստորաբաժանումների կողմից ներկայացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում անճշտություն հայտնաբերելու դեպքում պահանջել ներկայացնել ճշտված տեղեկագրերը.

· մասնակցել պրակտիկանտների հաճախումների նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին.

· ծառայողական վկայական և անցագիր տրամադրելու համար պահանջել լուսանկար:

 

Պարտականությունները

· նախապատրաստել և ստորագրման ներկայացնել հրամանների նախագծերը.

· վարել անձնական գործերը, տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի պատճենները տվյալ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, անձնական գործերին կցել համապատասխան փաստաթղթերը, պահպանել դրանցում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը, տվյալները մուտքագրել տեղեկատվական հարթակում, քաղաքացիական ծառայողների պահանջով իրենց անձնական գործերին ծանոթանալու համար նրանց տրամադրել անձնական գործերի բոլոր փաստաթղթերը.

· հաճախումների կառավարման համակարգ մուտքագրել աշխատակիցների կողմից ներկայացված հարգելի բացակայությունների մասին տվյալները, արձակուրդների, գործուղումների մասին հրամանները և անաշխատունակության թերթիկները.

· կազմել և ստորագրման ներկայացնել հաջորդ տարվա արձակուրդների ժամանակացույցը, արձակուրդների տրամադրման հրամանների նախագծերը, ստորագրված հրամանների մասին իրազեկել համապատասխան աշխատողներին և հաշվապահական հաշվառման վարչությանը.

· ստուգել ստորաբաժանումների կողմից ներկայացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի համապատասխանությունը աշխատակիցների հաճախելիության հետ և ներկայացնել հաշվապահական հաշվառման վարչություն.

· կազմել և ստորագրման ներկայացնել պրակտիկաների հրամանների նախագծերը, ստորագրված հրամանների մասին իրազեկել համապատասխան ստորաբաժանումներին, ստորագրման ներկայացնել նաև պրակտիկանտների օրագրերը.

· պատրաստել և ստորագրման ներկայացնել ծառայողական վկայականները, աշխատողներին տրամադրել կնքված և ստորագրված վկայականները, էլեկտրոնային անցագրերը, իրականացնել վկայականների և անցագրերի հաշվառում:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում