Բաժնի աուդիտորն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի աուդիտորի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր աուդիտորներից մեկը:
1. Մասնակցում է նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի պլանավորման, պահանջարկի ձևավորման, հաշվառման ու հաշվետվողականության աշխատանքներին:
2. Մասնակցում է նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի հատկացման, բաշխման, ծախսագրման գործընթացի, դրանց օրինականության, արդյունավետության ու նպատակայնության մոնիթորինգի, ուսումնասիրության, ռիսկերի կառավարման գնահատման կատարողականի և համապատասխանության աուդիտի աշխատանքներին:
համապատասխան մարմիններից և անձանցից (ֆիզիկական և իրավաբանական) պահանջելու անհրաժեշտ տվյալներ ու տեղեկություններ, տեղեկանքներ և փաստաթղթեր, մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ, ինչպես նաև աջակցություն ստանալու աուդիտի միավորների ղեկավարներից և աշխատակիցներից,
տիրապետելու կազմակերպության գործունեության վերաբերյալ ամբողջ, այդ թվում` գաղտնի (հույժ գաղտնի) տեղեկատվությանը` գաղտնի տվյալների հասանելիության կարգի, և բոլոր գրառումներին, այդ թվում` էլեկտրոնային, որոնք անհրաժեշտ են աուդիտի իրականացման համար:
հավաքագրել, խմբավորել, ընդհանրացնել նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի ձեռքբերման և օգտագործմանոլորտին վերաբերող տվյալները,
ընդգրկվել աուդիտի ենթարկվող միավորի նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի պլանավորման, պահանջարկի ձևավորման, հաշվառման ու հաշվետվողականության, ինչպես նաև հատկացման, բաշխման, ծախսագրման գործընթացի, դրանց օրինականության, արդյունավետության ու նպատակայնության մոնիթորինգի, ուսումնասիրության, գնահատման, կատարողականի և համապատասխանության (իրավական) աուդիտի աշխատանքներում,
հաստատված աուդիտորական առաջադրանքով իրեն հանձնարարված աշխատանքների գծով կազմում է միջանկյալ հաշվետվություններ:
Բարձրագույն կրթություն:
Բավարարում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ