Մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Ավագ մասնագետներից մեկը կամ Վարչության մյուս Մասնագետը:
1. իրականացնում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող էլեկտրոնային եղանակով ստացվող փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
2. մասնակցում է վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման նախապատրաստական աշխատանքներին.
3. մասնակցում է վարկանիշային ցուցակների առցանց կարգով վարման գործընթացին.
4. մասնակցում է հեռավար վերապատրաստման հարթակի գործունեության ապահովման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
5. մասնակցում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստային առաջադրանքների կազմմանը և իրականացնում է տեղադրման աշխատանքները՝ ըստ համապատասխան բնագավառների։
· վարկանիշային ցուցակ կազմելու նպատակով անցկացվող թեստավորման համար ներկայացվող դիմումներում առկա թերությունների դեպքում պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր.
· ուսումնասիրել և ամփոփել հեռավար ուսուցման դասընթացների վերաբերյալ ստացված լրացուցիչ տեղեկատվությունը.
· ստանալ համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն վարկանիշային ցուցակների վարման համար.
· ստանալ վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն.
· համապատասխան մարմիններից ստանալ և էլեկտրոնային եղանակով պահպանել Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող էլեկտրոնային փաստաթղթերը:
· ուսումանասիրել վարկանիշային ցուցակների վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը․
· քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրել հեռավար ուսուցման մոդուլները.
· ուսումնասիրել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման թեստերում ընդգրկվող թեստային առաջադրանքները՝ ըստ համապատասխան բնագավառների.
հաշվառել և պահպանել Վարչության կողմից պատրաստվող էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանաքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ