Վարչապետի աշխատակազմ | Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ | Զարգացման ծրագրերի վարչություն | Մասնագետ| 06-Գ27-17.3-Մ6-1

Ենթակա և հաշվետու է

Մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Ավագ մասնագետը կամ Գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Անտառային 188
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. օժանդակում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքների իրականացմանը.

2. օժանդակում է վերապատրաստման, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերի կազմակերպման և տեսչական մարմիններում իրականացման աշխատանքներին.

3. օժանդակում է ֆինանսավորման ծրագրերի մշակման աշխատանքներին.

4. օժանդակում է Գրասենյակ ներկայացված միջազգային պայմանագրերի, փաստաթղթերի, դրանց նախագծերի վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրման աշխատանքներին.

5. օժանդակում է պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային հա­մա­կարգի աշխատանքների համակարգման աշխատանքներին.

6. օժանդակում է տեղեկատվության տրամադրման և տնտեսվարողների իրազեկման էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքների իրականացմանը:

Իրավունքները

· համապատասխան մարմիններից պահանջել ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր և տեղեկատվություն.

· համապատասխան մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ:

Պարտականությունները

· ուսումնասիրել այլ մարմիններից ստացված Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը և նյութերը.

· Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստել տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ.

· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան մասնագիտական առաջարկություններ.

· տեսչական մարմիններում վերապատրաստման, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ հավաքագրել համապատասխան տեղեկատվություն.

· ուսումնասիրել և ստուգել Գրասենյակ ներկայացված միջազգային պայմանագրերի, փաստաթղթերի, դրանց նախագծերի ամբողջականությունը:

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում