Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի մասնագետը:
1) իրականացնում է սոցիալական և առողջապահական ոլորտների (այսուհետ՝ Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակ) առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքները, այդ թվում' համապատասխան բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի ու դրանք ներկայացնելու կարգերի տրամադրումը պետական կառավարման մարմիններին.
2) համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի և դրանից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքները.
3) Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի մշակման և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի ամբողջական փաստաթղթի ամփոփման ու ներկայացման աշխատանքները.
4) Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է hանրային իշխանության մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացման, դրանց վերլուծության, գնահատման և առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորման (ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների մասով) և առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
5) Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորման աշխատանքները.
6) Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի կազմման աշխատանքները.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի և դրանից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքները.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
9) Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունների վերաբերյալ դիտարկումների ներկայացման աշխատանքները.
10) իրականացնում է Նախարարության դիրքորոշման ձևավորման նպատակով միջազգային կազմակերպությունների, հանրային իշխանության մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող՝ Բաժնի իրավասությանը վերաբերող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի (այդ թվում, ռազմավարական բնույթի փաստաթղթերի) մասին առաջարկությունների մշակման աշխատանքները.
11) Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան ոլորտների ծախսային քաղաքականություններին վերաբերող վերլուծությունների, առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
12) իրականացնում է Բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ գործընկեր հանրային իշխանության մարմինների հետ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման ուղղությամբ համագործակցության աշխատանքները։
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ |
| 2 | Ոլորտ | Գործարարություն և վարչարարություն | Սոցիալական և վարքաբանական գիտություններ |
| 3 | Ենթաոլորտ | Տնտեսագիտություն կամ Միջոլորտային մասնագիտություններ |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ