Արդարադատության նախարարություն | Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն | Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժին | Ավագ մասնագետ| 12-34.2-Մ4-1

Ենթակա և հաշվետու է

Ավագ մասնագետը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ


Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս 49/3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. մասնակցում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացի իրականացմանը.

2. իրականացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի վարումը.

3. մասնակցում է իրականացնում է շարժական գույքի նույնականցման աշխատանքներին.

4. մասնակցում է վիճակագրական տվյալների, հաշվետվությունների հավաքման աշխատանքների իրականացմանը.

5. մասնակցում է Գրանցման գործընթացի հետ կապված խորհրդատվության և տեխնիկական աջակցության աշխատանքներին:

Իրավունքները

· շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման իրականացման համար պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը.

· հավաքել և արխիվացնել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումների վերաբերյալ տեղեկատվություն:

 

Պարտականությունները

· ուսումնասիրել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման իրականացման համար ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը.

· շտկել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացին վերաբերող խնդիրները.

տրամադրել տեղեկատվություն Գրանցամատյանից:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն 

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն