Բաժնի իրավաբանը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին։
Բաժնի իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր իրավաբաններից մեկը կամ Բաժնի ավագ իրավաբանը։
1. մասնակցում է Հանձնաժողովի իրավական ակտերի նախագծերի, գրությունների և այլ փաստաթղթերի վերաբերյալ իրավական կարծիքի տրամադրման աշխատանքներին.
2. ուսումնասիրում է Հանձնաժողովի կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերը և այլ փաստաթղթերը, ներկայացնում եզրակացություններ.
3. մասնակցում է ճյուղային օրենքների, Հանձնաժողովի որոշումների, ներքին կանոնակարգային փաստաթղթերի՝ իրավաբանական մասով, նախագծերի մշակման և լրամշակման աշխատանքների իրականացմանը.
4. մասնակցում է դատական սպասարկման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
մասնակցում է Բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, լրամշակման, վարչական վարույթների և ընդունված ակտերի կատարման աշխատանքներին, պատրաստում է այլ փաստաթղթեր, կատարում՝ այլ աշխատանքներ։
• հավաքագրել ճյուղային օրենքների, Հանձնաժողովի որոշումների, ներքին կանոնակարգային փաստաթղթերի՝ իրավաբանական մասով, նախագծերի մշակման և լրամշակման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և ուսումնասիրել դրանք․
• հավաքագրել այլ մարմինների կողմից Հանձնաժողովի կարծիքին ներկայացված, ինչպես նաև Հանձնաժողովի այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և ուսումնասիրել դրանք.
• ստանալ հայցադիմումների, առարկությունների, հակընդդեմ հայցերի, միջնորդությունների և համապատասխան այլ փաստաթղթերի պատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, ուսումնասիրել դրանք.
• ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Հանձնաժողով ներկայացված պայմանագրերի փորձաքննության համար, ուսումնասիրել դրանք.
• համապատասխան պաշտոնատար անձանց հետ ըստ անհրաժեշտության քննարկել աշխատանքի ընթացքում ծագած հարցերը.
• ստանալ զեկուցագրերի, տեղեկանքների, հաշվետվությունների պատրաստման և այլ գրությունների պատրաստման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու նյութեր, ուսումնասիրել դրանք։
• մասնակցել ճյուղային օրենքների, Հանձնաժողովի որոշումների նախագծերի և այլ փաստաթղթերի մշակման և լրամշակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրմանը, ներկայացնել առաջարկություններ, հիմնավորումներ.
• հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման նպատակով մասնակցել ՀՀ և միջազգային փորձի ուսումնասիրմանը, ներկայացնել առաջարկություններ, հիմնավորումներ.
• մասնակցել Հանձնաժողովի այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրմանը, ներկայացնել եզրակացություններ.
• մասնակցել այլ մարմինների կողմից Հանձնաժողովի կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրմանը, ներկայացնել եզրակացություններ.
• մասնակցել դատական սպասարկման հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրմանը և մշակմանը.
• ներկայացնել առաջարկություններ.
• իրականացնել Բաժնի լիազորություններին առնչվող՝ գրանցամատյանների վարման աշխատանքները.
• մասնակցել Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
• Բաժնի պետին ըստ անհրաժեշտության ներկայացնել զեկուցումներ՝ իր կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
պատրաստել լիազորագրեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, այլ փաստաթղթեր, ստանալ այլ տեղեկատվություն, կատարել այլ աշխատանքներ։
| 1․ | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
| 2․ | Ոլորտ | Իրավունք |
| 3․ | Ենթաոլորտ | Իրավունք |
| 4. | Մասնագիտություն | Իրավագիտություն-042101.00.6
|
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ