Վիճակագրական կոմիտե | Ֆինանսատնտեսագիտական բաժին | ավագ մասնագետ| 64-26.7-Մ5-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետը ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Չունի

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս ավագ մասնագետներից մեկը.

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Մասնակցում է Կոմիտեի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտի կազմման աշխատանքերին.

2. Մասնակցում է Կոմիտեի բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման աշխատանքներին.

3. Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվները, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է առաջարկություններ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, և իրականացնում է դրանց մուտքագրումը գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի» էլեկտրոնային համակարգ,

4. Իրականացնում է արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմումը և դրանցում փոփոխությունների կատարումը.

5. Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի տարեկան գնումների պլանը, իրականացնում է գնումների պլանի էլեկտրոնային գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման և դրանցում փոփոխությունների կատարման աշխատանքները.

6. Կոմիտեին հատկացվող ֆինանսական միջոցների սահմաններում մասնակցում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի կազմման աշխատանքներին.

7. Մասնակցում է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը՝ Կոմիտեի տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունների վերլուծական մասում ներառելու նպատակով,

8. Պատրաստում է բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր :


Իրավունքները

• Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի պատշաճ կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.

• Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրվող հայտ-պահանջագրերի ժամանակին և ամբողջական ստացման, հայտերի ճշտման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության ստացման իրավունք.

• Կոմիտեի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի, այդ թվում՝ նախահաշիվների և գնումների պլանի պատշաճ կազմման նպատակով համապատասխան տեղեկատվության ստացման, փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.

• Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.

• Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի չափաքանակների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք.

• Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ, պարզաբանումներ նախապատրաստելու իրավունք:


Պարտականությունները

• Ուսումնասիրել Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման համար ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը.

• Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մասով համապատասխան ծրագրի գծով հայտերի կազմում.

• Համապատասխան ծրագրի գծով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում.

• Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.

• Կոմիտեի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստում, այդ թվում՝ նախահաշիվների և գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.

• Գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի, ինչպես նաև գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքների իրականացում.

• Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների իրականացում.

• Կոմիտեին հատկացվող ֆինանսական միջոցների սահմաններում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի կազմում.

• Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու նպատակով սահմանված գնահատող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.

• Կոմիտեի անունից կնքված, ֆինանսական դրույթներ պարունակող պայմանգրերի վարման աշխատանքների իրականացում.

• Կոմիտեի ֆինանասատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքներին մասնակցություն.

• Բաժնի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի կազմում.

• Վիճակագրական գաղտնիքի պահպանման ապահովում:



Կրթություն, որակավորման աստիճանը

(փոփոխվել է գլխավոր քարտուղարի 11.06.2021թ.N182-Ա հրամանով)


1 Ուղղություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2 Ոլորտ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 3 Ենթաոլորտը Տնտեսագիտություն կամ 1 Ուղղություն ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ 2 Ոլորտ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ 1 տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում 

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների,այլ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն