Վիճակագրական կոմիտե | Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին | մասնագետ| 64-25.25-Մ7-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը.

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

• Մասնակցում է միջազգային վիճակագրական դասակարգումների, ստանդարտների հիման վրա ոլորտին վերաբերող ազգային դասա¬կար¬գիչների մշակման գործընթացին և իրականացնում է վերջինիս կիրառումը,

• Մասնակցում է ոլորտի վիճակագրական հաշվառ¬ման դաշտի արդիականացման աշխատանքներին,

• Օժանդակում է պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին և վիճակագրական ծրագրերին համապատասխան սահմանված ժամկետներում պետական խորհրդի կողմից սահմանված վիճակագրական փաստաթղթերի միջոցով տրանսպորտի և կապի ոլորտի (այսուհետ՝ ոլորտ) սկզբնական տեղե¬կատվության (այդ թվում՝ վարչական ռեգիստրներից ստացված) հավա¬քման, արժանահավատության ստուգման և վիճակագ¬րական ամփոփ տեղեկատվության տրամադրման կազմակերպ¬ման աշխատանքներին հետևյալ ճյուղերով`

o ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի (ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի բաշխվածության),

o էլեկտրատրանսպորտի (մետրոպոլիտեն, տրոլեյբուս և ճոպանուղի), 

o մայրուղային խողովակաշարային տրանսպորտի (գազամուղ),

o էլեկտրատրանսպորտի, ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ (ըստ մարզերի բաշխվածության),

o էլեկտրատրանսպորտի, տրանսպորտի ոլորտի էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ (ըստ մարզերի բաշխվածության),

• Օժանդակում է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցի պատրաստման աշխատանքներին,

• Օժանդակում է Ոլորտի վիճակագրական փաստաթղթերի և դրանց լրացման հրահանգների մշակման և անհրաժեշ¬տութ¬յան դեպքում արդիականացման աշխատանքներին,

• Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով սահմանված կարգով պատրաստում է ոլորտին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն,

• Օժանդակում է պաշտոնական վիճակագրություն օգտագործողներին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց, հաստատված կարգով և ժամկետներում ոլորտի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության տրամադրման աշխատանքներին,

• Կատարում է տրանսպորտի և կապի հատվածի մասով վիճակագրական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման մոնիթորինգը` եռամսյակային կտրվածքով.

• Ոլորտի վերաբերյալ տեղեկատ¬վությունը տեղադրում է Կոմիտեի և մի շարք միջազգային կառույցների տվյալների էլեկտրոնային շտեմարաններում,

• Օժանդակում է տվյալների բազաների ստեղծման և անհրաժեշտ ամփոփ տեղեկատ-վության ստացման նպատակով ծրագրային համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման, դրանց փորձարկման, շահագործ¬ման գործընթացներին,

• Օժանդակում է ոլորտի տվյալների որակին վերաբե¬րող մեթոդաբանական փաստա-թղթերի մշակման և դրանց արդիականացման աշխատանքներին,

• Պատրաստում է Բաժնի գործառույթներից բխող տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,

• Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկման և փաստաթղթաշրջանա-ռության վարման աշխատանքներ:


Իրավունքները

• Պահանջել և ստանալ ռեսպոնդենտներից (այդ թվում՝ վարչական ռեգիստր վարող) սահմանված ժամկետներում և կարգով համապատասխան տեղեկատվություն, ոչ արժանահավատ կամ ոչ ամբողջական արտացոլված և այլ աղավաղումներով տվյալներ ներկայացնելու դեպքում հետագա աշխատանք տանել, 

• Ստանալ ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով և ժամկետներում Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից վիճակագրական ամբողջական տեղեկատվություն և նյութեր.

• Մասնակցել Բաժնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակներում միջգերա-տեսչական, միջազգային հանդիպումներին, խորհրդակցություններին, սեմինարներին, աշխատաժողովներին.


Պարտականությունները

• Հավա¬քել, ստուգել և ամփոփել Ոլորտի սկզբնական տեղե¬կատվությունը (այդ թվում՝ վարչական ռեգիստրներից ստացված),

• Մասնակցել տվյալների բազաների ստեղծման և անհրաժեշտ ամփոփ տեղեկատ-վության ստացման նպատակով ծրագրային համակարգերի տեխնիկական առա¬ջադ-րանքների մշակման, դրանց փորձարկման, շահագործման գործընթաց¬նե¬րին.

• Կատարել Ոլորտի վիճակագրական հրապարա¬կում¬ների (տարեգրքեր, ժողովա¬ծուներ, տեղեկատվական զեկույցներ, տեղեկագրեր) սահման¬ված ժամանակա¬ցույցով պատրաստմա աշխատանքներ, 

• Կատարել Ոլորտի վերաբերյալ տեղեկատ¬վությունը Կոմիտեի էլեկտրոնային շտեմա-րաններում տեղադրման աշխատանքներ,

• Բացառապես վիճակագրական նպատակներով պաշտոնական վիճակագ¬րութ¬յան որակի բարելավման համար տարբեր աղբյուրների տվյալներըխմբագրել և ստուգաճշտել, համատեղել, անվանական տվյալների կապակ¬ցում կատարել և համադրել.

• Վարել Բաժնի փաստաթղթաշրջանառությունը.

• Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

 


 

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում