Էկոնոմիկայի նախարարություն | Անասնաբուծության վարչություն | Գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժին | Ավագ մասնագետ| 23-32.15-Մ4-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը։

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մհեր Մկրտչյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է եռամսյակային պարբերականությամբ հանրապետությունում անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների կանխատեսման, փաստացի տվյալների վերլուծման աշխատանքներին, 
  2. մասնակցում է հանրապետության անասնաբուծության առանձին ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակման և իրականացմանն աջակցելու աշխատանքներին, 
  3. իրականացնում  է  վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև մասնակվցում է աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործմանը,  
  4. մասնակցում  է անասնաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու աշխատանքներին,
  5. մասնակցում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծմամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքներին,
  6. իրականացնում է բաժնի աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումները,
  7. իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, սեռահասակային խմբերի օպերատիվ տվյալների հավաքագրման, գլխաքանակի շարժի վերլուծման և ամփոփման աշխատանքները։
Իրավունքները
  • ստանալ տեղեկատվություն հանրապետության անասնաբուծության առանձին ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ,
  • շահագրգիռ մարմիններից ստանալ առաջարկություններ հանրապետության անասնաբուծության առանձին ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ,
  • ստանալ  կարծիքներ կամ առաջարկություններ Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման համար,
  • ստանալ տվյալներ անասնաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների վերաբերյալ,
  • անասնաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստանալ կոնկրետ տվյալներ անասնագլխաքանակի, թվաքանակի վերաբերյալ,
  • ստանալ ամփոփ տեղեկատվություն գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, սեռահասակային խմբերի օպերատիվ տվյալների, գլխաքանակի շարժի, կուտակված կերերի ծավալների վերաբերյալ:
Պարտականությունները
  • հավաքագրել եռամսյակային պարբերականությամբ հանրապետությունում անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների կանխատեսման, վերլուծման համար անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • ուսումնասիրել հանրապետության անասնաբուծության առանձին ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակման և իրականացման հետ  կապված առաջարկությունները, ներկայացնել համապատասխան տեղեկանքներ,
  • նախապատրաստել Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր,
  • հավաքագրել անասնաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու նպատակով ստացված տվյալները, ներկայացնել ամփոփ տեղեկանքներ,
  • ուսումնասիրել անասնաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների մասով անասնագլխաքանակի, թվաքանակի վերաբերյալ տվյալները,
  • քննարկել բաժնի աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացակարգը, ներկայացնել առաջարկություններ,
  • հավաքագրել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, սեռահասակային խմբերի օպերատիվ տվյալները, գլխաքանակի շարժի, կուտակված կերերի ծավալների վերաբերյալ տեղեկությունները, ամփոփել դրանք։
Կրթություն, որակավորման աստիճանը
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն