Վարչության Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Վարչության Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետներից մեկը:
1. Իրականացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությամբ (այսուհետ՝ մեթոդաբանություն)Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում (նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում) գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեության ոլորտների ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքներ. 2. Իրականացնում է վերահսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներ և ուսումնական հաստատություններ․ 3. Վերահսկողության և վիճակագրական տվյալների հավաքման արդյունքների հիման վրա իրականացնում է Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների (Հանրակրթության և Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վարչություններ) վերահսկողության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական բազաների ձևավորման, թարմացման, փոփոխման և տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի վերագնահատման աշխատանքներ` ըստ մեթոդաբանությամբ սահմանված չափանիշների. 4. Իրականացնում է վերահսկողության ոլորտներում ռիսկերի կառավարման մեթոդաբանությունների և ծրագրերի մշակման և լրամշակման աշխատանքներ. 5. Իրականացնում է վերահսկողության ոլորտներում ռիսկերի կառավարման և ռիսկայնության վերանայման աշխատանքներ. 6. Իրականացնում է վարչությունում առկա տեղեկատվության փոխանակման աշխատանքներ՝ Տեսչական մարմնի ստորաբաժանումների, շահագրգիռ պետական մարմինների միջև. 7. Իրականացնում է ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա Տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացման տարեկան ծրագրի կազմման աշխատանքներ. 8. Վարչության պետի հանձնարարությամբ վերահսկողության ոլորտներում ռիսկերի գնահատման նպատակով իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ. 9. Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակում․ 10. Իրականացնում է վերահսկողական գործառույթների արդյունքում բացահայտված խնդիրների հետևանքների վերացման նպատակով տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներ (հետադարձ կապ). 11. Իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրությունների և վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ. 12. Վարչության լիազորությունների շրջանակներում իրականացնում է վերլուծությունների, հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի նախապատրաստման աշխատանքներ. 13. Իրականացնում է քաղաքացիների ընդունելություն: |
1. այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
2. Ներկայացնել առաջարկություն Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում ուսումնական հաստատության կրթական գործունեության գնահատված ռիսկի փոփոխության վերաբերյալ.
3. Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ՝ վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ.
4. ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
|
կամ
| ||||||||||||||||||||||||||
կամ
| 1 | Ուղղություն | Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) |
| 2 | Ոլորտ | Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) |
| 3 | Ենթաոլորտ | Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեքտարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համա ր։
Կայացնում է որոշումներաշխատանքներիիրականացմանբնույթովպայմանավորվածմասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում
Ունի տվյալ մարմնին պատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ
մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչներիհ ետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպություններիներ կայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ