Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Բաժնի պետին ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
1. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակումը,
2. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակում,
3. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության ապահովման իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն, խնդիրների բացահայտումը,
4. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության ոլորտում կատարված վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա հայեցակարգերի և զարգացման ծրագրերի մշակումը,
5. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա,
6. Կազմակերպում է կառավարման մարմիններին բնագավառին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը,
7. Կազմակերպում է ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության պարզաբանումներ և խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը,
8. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը,
9. Կազմակերպում է սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող աշխատանքները,
10. Կազմակերպում է մասնակցություն սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացներին` սահմանված կարգով,
11. Կազմակերպում է մասնակցություն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սննդամթերքի անվտանգության ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
12. Կազմակերպում է քաղաքացիների նամակների և դիմում բողոքների քննարկումը և իրավասության սահմաններում բարձացված հարցերի լուծումը։
· Ստանալ սննդամթերքի անվտանգության ոլորտում քաղաքականության մշակման, ինչպես նաև հայեցակարգերի և զարգացման ծրագրերի հետ կապված առաջարկություններ և համապատասխան տեղեկատվություն շահագրգիռ մարմիններից,
· Համագործակցել սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ,
· Ուսումնասիրել և վերլուծել սննդամթերքի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները,
· Տրամադրել տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվություն և պարզաբանումներ սննդամթերքի անվտանգության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ,
· Մասնակցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սննդամթերքի անվտանգության ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
· Մասնակցել սննդամթերքի անվտանգության ռազմավարական և կազմակերպական բնույթի խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և հիմնավորված լուծմանը,
· Համատեղ քննարկում անցկացնել այլ ստորաբաժանումների հետ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում առաջացած խնդիրների լուծման նպատակով,
· Ստանալ պաշտոնատար անձանցից և այլ մարմիններից բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
· Սահմանված կարգով վերլուծել և գնահատել տրված հանձնարարություններից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, դրանց տալ մասնագիտական լուծումներ և առաջարկներ:
· Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ,
· Ապահովել սննդամթերքի անվտանգության բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,
· Ապահովել ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի, օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակումը սննդամթերքի անվտանգության ոլորտում վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների · հիման վրա,
· Լուծել բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական այլ ակտերի, նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը,
· Նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
· Տրամադրել եզրակացություններ կառավարման մարմիններին բնագավառին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ,
· Տրամադրել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության խորհրդատվություն և պարզաբանումներ,
· Համագործակցել սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ,
· Իրականացնել սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներ.
· Մշակել և քննարկել սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերը (համաձայնագրերը),
· Մասնակցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սննդամթերքի անվտանգության ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին,
· Տալ կարծիք քաղաքացիների նամակների և դիմում բողոքների քննարկումը և իրավասության սահմաններում բարձացված հարցերի վերաբերյալ։Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կենսաբանական գիտությունների կամ առողջապահության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ