Վարչապետի աշխատակազմ | Սոցիալական հարցերի վարչություն | Վարչության պետի տեղակալ| 06-8-Ղ3-1

Ենթակա և հաշվետու է

Վարչության պետի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Վարչության պետի տեղակալը ենթակա և հաշվետու աշխատողներ չունի:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը:

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. համակարգում է կրթության և գիտության, առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, լեզվի, սոցիալական ապահովության, ապահովագրության, զբաղվածության, աշխատանքային փոխհարաբերությունների, արխիվային գործի, հրատարակչության, ժողովրդագրության, թրաֆիքինգի, որդեգրման, մարզերի սոցիալ-մշակութային զարգացման ոլորտներին վերաբերող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, առանձին հարցերի կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխանության ուսումնասիրության աշխատանքները, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնագիտական փորձաքննության իրականացման աշխատանքները.

2. համակարգում է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացությունների տրամադրման աշխատանքները.

3. համակարգում է Վարչության գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերի ու տեղեկանքների նախապատրաստման աշխատանքները.

4. համակարգում է պետական մարմինների կողմից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման և վերլուծության իրականացման աշխատանքները.

5. համակարգում է Վարչության գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքները.

6. համակարգում է վարչապետին կից առանձին ոլորտների հարցերով խորհուրդների, վարչապետի նախագահությամբ ձևավորվող հոբելյանական հանձնաժողովների աշխատանքները.

7. համակարգում է անվանի պետական, մշակույթի, գիտության գործիչների հուղարկավորության կազմակերպման աշխատանքներին աջակցության իրականացման աշխատանքները.

8. համակարգում է Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.

9. համակարգում է կառավարության նիստում հավանության արժանացած Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթների (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) Աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչությանն տրամադրումն՝ վերջինիս կողմից դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

10. համակարգում է նախարարական սոցիալական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքները.

Իրավունքները

· համապատասխան մարմիններից կամ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ.

· անցկացնել հանդիպումներ և քննարկումներ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

· համապատասխան մարմնի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել աշխատանքային քննարկումներ.

Պարտականությունները

· ամփոփել Վարչություն ներկայացված կամ Վարչության կողմից մշակված համապատասխան իրավական ակտերի նախագծերի` այդ թվում՝ օրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի, մասնագիտական փորձաքննության արդյունքները, ինչպես նաև նախապատրաստել մասնագիտական եզրակացություններ, առաջարկություններ, տեղեկանքներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

· ուսումնասիրել սահմանված ժամկետներում և կարգով համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները և ներկայացնել համապատասխան տեղեկանք.

· ուսումնասիրել պետական մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և նախապատրաստել առաջարկություն նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև նախագծերը լրամշակելու վերաբերյալ.

· ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը․

· ներկայացնել եզրակացություն՝ համապատասխան մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

· նախապատրաստել նախարարական սոցիալական կոմիտեի նիստերի ընթացքում տրված հանձնարարականների նախագծերը․

ամփոփել Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները և ստուգել ներկայացվող փաթեթի սահմանված պահանջներին համապատասխանությունը:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն, և ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման մասով։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում