Բաժնի պետին
Բաժնի պետը կամ մյուս ավագ սոցիալական աշխատողներից մեկը կամ մասնագետը
1. իրականացնում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին հայտնաբերման և սահմանված կարգով նրանց ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման աշխատանքները,
2. իրականացնում է սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների տրամադրման գործընթացները,
3. իրականացնում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքների գնահատման աշխատանքներ, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմում է անհատական սոցիալական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովում է անհատական սոցիալական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը,
4. իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառման, աշխատանք փնտրող անձի աշխատանքային կարիքների գնահատման, դրա հիման վրա զբաղվածության ապահովման անհատական ծրագրի կազմման աշխատանքները, ստորագրում է անհատական ծրագրի իրականացման մասին երկկողմ պայմանագիրը, ապահովում դրա իրականացումը, ինչպես նաև մասնակցում է գործազուրկի կարգավիճակի տրամադրման, կասեցման, վերականգնման և գործազուրկի կարգավիճակի դադարեցման աշխատանքներին, ուղեգրում է գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում,
5. իրականացնում է սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունների ապահովմանը, սոցիալական աջակցության մատչելիության և համարժեքության ապահովմանն այն ստացողների և (կամ) զբաղվածության ծառայություններից օգտվողների անհատական կարիքներին։
• կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները,
• ներկայացնել առաջարկություններ սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ,
• տալ առաջարկություն տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար,
• Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
• Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման ընթացքում ներկայացնել առաջարկություններ,
• ստանալ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություններ և նյութեր,
• հանդես գալ սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ։
• նախապատրաստել Բաժնի պետի հանձնարարությամբ Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր ինչպես նաև մշակել դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
• կատարել անձանց ընդունելություն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, այդ թվում՝ աշխատանք փնտրող անձանց` զբաղվածության մասին օրենսդրության, զբաղվածության պետական ծրագրերի և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց,
• կազմել համակարգող խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը և ապահովել համակարգող խորհրդի որոշումների կատարումը,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել սոցիալական աջակցություն ստանալու, ինչպես նաև զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու աշխատանքները,
• համապատասխան մարմիններին տրամադրել եզրակացություն՝ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու, ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի նախնական նույնացման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու, աշխատանք փնտրող անձի կարիքներին համապատասխան զբաղվածության ուղղված աշխատանքների իրականացման մասին,
• աջակցել մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,
• մասնակցել համապատասխան պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման աշխատանքներին։
Ուղղություն
| Առողջապահություն և սոցիալական աշխատանք | |
Ոլորտ
| Սոցիալական աշխատանք | |
Ենթաոլորտ
| Սոցիալական աշխատանք | |
Մասնագիտություն
| Սոցիալական աշխատանք |
կամ
Բարձրագույն կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների ավարտական վկայական:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
«Սոցիալական աշխատանք» բարձրագույն մասնագիտական կրթության առկայության դեպքում՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման, կամ հոգեբանության, կամ կրթության բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
կամ
Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթության և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների ավարտական վկայականի առկայության դեպքում՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ կամ առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման, կամ հոգեբանության, կամ կրթության բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ