Բաժնի ավագ սոցիալական աշխատող անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Ավագ սոցիալական աշխատողի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ մյուս ավագ սոցիալական աշխատողներից մեկը կամ մասնագետը:
1. մասնակցում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին հայտնաբերելու միջոցների ձեռնարկմանը և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,
2. մասնակցում է համապատասխան պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման աշխատանքներին,
3. մասնակցում է անհատական սոցիալական ծրագրի (այսուհետ` անհատական ծրագիր) շրջանակներում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացին,
4. իրականացնում է օրենսդրությամբ սահմանված եզրակացությունների տրամադրումը,
5. տարածքային մակարդակով մասնակցում է սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացին,
6. մասնակցում է համակարգող խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի կազմման և որոշումների կատարման աշխատանքներին,
7. մասնակցում է իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,
8. իրականացնում է սոցիալական աջակցության սահմանման և տրամադրման գործընթացները,
9. իրականացնում է սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների տրամադրումը՝ ապահովելով դրանցից օգտվելու հավասար հնարավորություններ, մատչելիություն և համարժեքություն՝ սոցիալական աջակցություն ստացողների և (կամ) զբաղվածության ծառայություններից օգտվողների անհատական կարիքներին։
• կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները,
• ներկայացնել առաջարկություններ սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ,
• տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար,
• հանդես գալ սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ,
• Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման ընթացքում ներկայացնել առաջարկություններ,
• ստանալ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություններ և նյութեր։
• ընդունել քաղաքացիների/շահառուների՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, այդ թվում՝ աշխատանք փնտրող անձանց` զբաղվածության մասին օրենսդրության, զբաղվածության պետական ծրագրերի և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարզել սոցիալական աջակցություն ստանալու, ինչպես նաև զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ Կենտրոնին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով,
• պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ Կենտրոնին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով,
• գնահատել սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքները, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմել անհատական սոցիալական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովել անհատական սոցիալական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը,
• հաշվառել աշխատանք փնտրող անձին, գնահատել աշխատանք փնտրող անձի աշխատանքային կարիքները, դրա հիման վրա կազմել զբաղվածության ապահովման անհատական ծրագիրը, ստորագրել անհատական ծրագրի իրականացման մասին երկկողմ պայմանագիրը, ապահովել դրա իրականացումը, ինչպես նաև մասնակցել գործազուրկի կարգավիճակի տրամադրման, կասեցման, վերականգնման և գործազուրկի կարգավիճակի դադարեցման աշխատանքներին, ուղեգրել գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում,
• համապատասխան մարմիններին տրամադրել եզրակացություն՝ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու, ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի նախնական նույնացման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու, աշխատանք փնտրող անձի կարիքներին համապատասխան զբաղվածության ուղղված աշխատանքների իրականացման մասին,
• իր սպասարկման տարածքում իրականացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը,
• տեղեկանքների, գրությունների, հաշվետվությունների կազմման աշխատանքների ընթացքում ներկայացնել առաջարկություններ,
• մասնակցել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին։
Ուղղություն
| Առողջապահություն և սոցիալական աշխատանք | |
Ոլորտ
| Սոցիալական աշխատանք | |
Ենթաոլորտ
| Սոցիալական աշխատանք | |
Մասնագիտություն
| Սոցիալական աշխատանք |
կամ
Բարձրագույն կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների ավարտական վկայական:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
«Սոցիալական աշխատանք» բարձրագույն մասնագիտական կրթության առկայության դեպքում՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման, կամ հոգեբանության, կամ կրթության բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
կամ
Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթության և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների ավարտական վկայականի առկայության դեպքում՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ կամ առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման, կամ հոգեբանության, կամ կրթության բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ և սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության կամ միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության կամ միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման շրջանակներում:
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ