Շուկայի վերահսկողության տեսչական մարմին | Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն | Գլխավոր իրավաբան| 69-27.4-Մ2-3

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր իրավաբանը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր իրավաբաններից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի 49/2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է Տեսչական մարմնի ստորաբաժանումների կողմից մշակված, այլ մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության իրականացումը և դրա հիման վրա առաջարկությունների տրամադրման աշխատանքներ.
  2. իրականացնում է պաշտոնական պարզաբանումների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրման աշխատանքներ.
  3. իրականացնում է ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկության ներկայացման աշխատանքներ.
  4. իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրություն և դրա հիման վրա պատասխանատու ստորաբաժանումներին համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.
  5. իրականացնում է Տեսչական մարմնի ստորաբաժանումներին իրավական օժանդակության և խորհրդատվության տրամադրման աշխատանքներ.
  6. իրականացնում է Տեսչական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատական և այլ պետական մարմիններում պետական շահերի պաշտպանություն.
  7. իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակազմերից ստացված հանձնարարականների, նախարարություններից և այլ գերատեսչություններից, ընկերություններից ստացված  փաստաթղթերի, տեսչական մարմնի կառավարման խորհրդի /այսուհետ՝ խորհուրդ/ որոշումների կատարման հսկողություն.
  8. իրականացնում է տեսչական մարմնի ստուգումների՝ օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ ապահովման աշխատանքներ.
  9. իրականացնում է տեսչական մարմնի կողմից արձակված կարգադրագրի պահանջները չկատարելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցչի նկատմամբ վարչական վարույթի հարուցման որոշման նախագծի մշակման աշխատանքներ.
  10. իրականացնում է հարուցված վարչական վարույթների նյութերում փաստաթղթերի հավաքագրման աշխատանքներ.
  11. իրականացնում է ստուգումների արդյունքում կազմված նյութերի ամբողջականության պահպանման նկատմամբ հսկողական աշխատանքներ.
  12. իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի նախագծերի մշակման աշխատանքներ:
Իրավունքները
  1. ներկայացնել առաջարկություններ տեսչական մարմնի ստորաբաժանումների կողմից մշակված, այլ մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ. 
  2. Ուսումնասիրել տեսչական մարմնի իրավասությանը վերապահված ոլորտների առանձին իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձը և դրա հիմա վրա օրենսդրությունում առկա բացերի, թերությունների վերացման և օրենսդրության կատարելագործման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ.
  3. պահանջել Տեսչական մարմնի մյուս ստորաբաժանումներից ներկայացնել խորհրդի նիստերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը.
  4. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  5. հարուցված վարչական վարույթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից վերցնել բացատրություններ, պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր.
  6. խորհրդատվություն տրամադրել տեսչական մարմնի մյուս ստորաբաժանումների ծառայողներին իրավական հարցերի վերաբերյալ:
Պարտականությունները
  1. տալ կարծիք ստուգման հրամանների, ակտերի և տեսչական մարմնի ծառայողների կողմից կազմված այլ փաստաթղթերի իրավական բովանդակության վերաբերյալ.
  2. ուսումնասիրել վարչություն հասցեագրված դիմում-բողոքները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում վարչական վարույթների, կազմակերպված վարչական լսումների ընթացքում ներկայացնել մասնագիտական եզրակացություն առկա խնդրի վերաբերյալ, ինչպես նաև տեսչական մարմին դիմած քաղաքացիներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն.
  3. տեսչական մարմնի իրավասությանը վերապահված ոլորտները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ տալ պարզաբանումներ.
  4. հետևել տեսչական մարմնի գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթղերի նախագծերի մշակման աշխատանքներին, օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ.
  5. ուսումնասիրել ոչ պարենային արտադրանքի ոլորտում (խաղալիք, թեթև արդյունաբերություն, բենզին, դիզել, հեղուկ գազ, ցեմենտ, ամրան, օծանելիք, կոսմետիկա, լվացող և մաքրող միջոցներ, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքներ, ցածրավոլտ և 1000 Վ-ից բարձր լարման սարքավորումներ, ռադիոսարքավորումներ, քսանյութեր, յուղեր, լաքեր, ներկեր, ապակիներ, կահույք, ամանեղեն և այլն), թանկարժեք մետաղների ոլորտում (թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ հարգորոշման և հարգադրոշմման, մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի գործունեություններ) կատարված, չափագիտության ոլորտում (գնորդի և վաճառողի, արտադրողի և իրացնողիմիջև հաշվարկներում, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, ճանապարհային երթևեկության վերահսկման ժամանակ և այլն) օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա (89 տեսակի) չափման միջոցների ստուգումների ընթացքում տեսչական մարմնի կողմից արձակված կարգադրագրերի ժամկետների և պահանջների կատարման վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, տնտեսվարող սուբյեկտների կողմից կարգադրագրի պահանջների չկատարման դեպքում վարչության պետին ներկայացնել՝ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ.
  6. ուսումնասիրել և ստուգել ոչ պարենային արտադրանքի ոլորտում (խաղալիք, թեթև արդյունաբերություն, բենզին, դիզել, հեղուկ գազ, ցեմենտ, ամրան, օծանելիք, կոսմետիկա, լվացող և մաքրող միջոցներ, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքներ, ցածրավոլտ և 1000 Վ-ից բարձր լարման սարքավորումներ, ռադիոսարքավորումներ, քսանյութեր, յուղեր, լաքեր, ներկեր, ապակիներ, կահույք, ամանեղեն և այլն), թանկարժեք մետաղների ոլորտում (թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ հարգորոշման և հարգադրոշմման, մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի գործունեություններ) կատարված, չափագիտության ոլորտում (գնորդի և վաճառողի, արտադրողի և իրացնողիմիջև հաշվարկներում, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, ճանապարհային երթևեկության վերահսկման ժամանակ և այլն) օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա (89 տեսակի) չափման միջոցների ստուգումների արդյունքում արձակված կարգադրագրի պահանջները չկատարելու վերաբերյալ ներկայացված համապատասխան նյութերը և դրանց համապատասխանությունը, և ներկայացնել առաջարկություն տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև հարցը լուծելու վերաբերյալ՝ ուսումնասիրելով վարույթի նյութերը, անհրաժեշտության դեպքում բացատրություններ վերցնելով տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից.
  7. տեսչական մարմնի ստուգում իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների ընթացքում կազմվելիք ակտերում, նախագծերում, տեղեկանքներում թերություններ հայտնաբերելու դեպքում կազմել եզրակացություն դրանց վերաբերյալ, ինչի հիման վրա առաջարկ ներկայացնել՝ իրավաչափ որոշում կայացնելու վերաբերյալ.
  8. Ուսումնասիրել դիմումներով կամ պետական մարմիններից ստացված գրություններով տեղեկությունների համապատասխանությունը և  ներկայացնել առաջարկություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնելու վերաբերյալ:

 

Կրթություն, որակավորման աստիճանը
1.ՈւղղությունԳործարարություն, վարչարարություն և իրավունք
2.ՈլորտԻրավունք
3.ԵնթաոլորտԻրավունք
4.Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն կամ

042101.00.7 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։ 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում