Քրեակատարողական ծառայություն | ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ | Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին | Ավագ մասնագետ| 12-2-ՔՀ2-Մ3-4

Ենթակա և հաշվետու է

Ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է  Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է Հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների օգտակար զբաղվածությանն  ուղղված նախաձեռնությունների զարգացման և իրականացման աշխատանքներին.
  2. իրականացնում է թերթերի, ամսագրերի և այլ պարբերականների և գրականության ստացումը Հիմնարկ. 
  3. աջակցում է Հիմնարկում մշակութային, կրթական, լուսավորչական և մարզական միջոցառումների կազմակերպման և իրականացմանը.
  4. աջակցում է Բաժնի կողմից դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ փաստաթղթերի  նախապատրաստման աշխատանքերին.
  5. աջակցում է Բաժնի կողմից դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքերին:
Իրավունքները
  1. համապատասխան ստորաբաժանումներից պահանջել դատապարտյալների և կալանավորված անձանց վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
  2. ներկայացնել առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ բաժնի պետին դատապարտյալների և կալանավորված անձանց հետ տարվող աշխատանքների վերաբերյալ.
  3. համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցել դատապարտյալների և կալանավորված անձանց հետ տարվող աշխատանքների շուրջ մասնագիտական  քննարկումներին.
  4.   ծանոթանալ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին.
Պարտականությունները
  1. սահմանված կարգով կազմել զեկույցներ՝ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ.
  2. ուսումնասիրել ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել դիմումներին, առաջարկություններին.
  3. կատարել կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական ընդունելություն և իրականացնել համապատասխան խորհրդատվություն.
  4. կալանավորված անձի և դատապարտյալի` Հիմնարկ ընդունումից հետո ծանոթանալ նրա անձնական գործին, կատարել ընդունելություն.
  5. կազմել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրայինծառայության առնվազնմեկ տարվաստաժ կամ մեկ տարվամասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ հոգեբանության, կամ սոցիալական բնագավառում` մեկ տարվաաշխատանքային ստաժ. 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն