Պաշտպանության նախարարություն | Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն | Երևանի N2 տարածքային ստորաբաժանում | Զորահավաքային բաժանմունք | Գործառնավար| 26-33.8-Մ6-7

Ենթակա և հաշվետու է

Գործառնավարն ենթակա և հաշվետու է Բաժանմունքի պետին:


Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները


Գործառնավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժանմունքի մյուս գործառնավարը:

Աշխատավայր
ք. Երևան, Ազատության 2ա
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Մասնակացում է պահեստազորի սպայական կազմ հաշվառման և ամրագրման աշխատանքներին, հավաքագրում է տեղեկատու տվյալներ ազատ մնացորդում առկա պահեստազորի սպայական կազմի քաղաքացիների վերաբերյալ:

2. Մասնակցում է պահեստազորում հաշվառված սպայական կազմի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի աշխատանք­ներին:

3. Պատրաստում է պահեստազորի սպայական կազմին առաջին և հերթական կոչումներ շնորհելու ներկայացման փաստաթղթերը:

4. Մասնակցում է պահեստազորի սպայական կազմի անձնական գործերի վարմանը։

5. Մասնակցում է պահեստազորում հաշվառված սպայական կազմի քաղաքացիների անձնական գործերի և կոչման շնորհման ներկայացման աշխատանքներին:

Իրավունքները

· ուսումնասիրելու պահեստազորի սպայական կազմի անձնական գործերը և անհատական տվյալները,

· պահեստազորի սպայական կազմի անձնական գործի համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջության նպատակով պահանջելու լրացուցիչ հիմնավորումներ, փաստաթղթեր։

Պարտականությունները

· ուսումնասիրել պահեստազորի սպայական կազմի հաշվառման, ամրագրման, գործընթացն ապահովող ղեկավար փաստաթղթերը և թվային տվյալները,

· վարել կցագրված և զորահավաքային ռեսուրսների ազատ մնացորդում առկա պահեստազորի սպայական կազմի քաղաքացիների վերաբերյալ տվյալները,

· իրականացնել ամենօրյա հսկողություն պահեստազորի սպայական կազմի անձնական գործերի, քարտադարանների ամբողջական վիճակի նկատմամբ,

· ուսումնասիրելու զորահավաքին և զորակոչին առնչվող փաստաթղթերը, ծանո­թա­նալու սպայական կազմի զորահավաքային և սպայական կազմի պարտադիր զին­վորա­կան ծառայության զորակոչը կազմակերպելու վերաբերյալ հրամաններին և որոշում­ներին,

· հավաքագրել պահեստազորի սպայական կազմի անձնական գործի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ստուգում անձնական գործերի ցանկերի հետ համապատասխանությունը, հետևում փաստաթղթերի ամբողջականությունը։

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստո­ր­աբաժանման աշխա­տ­անքներին մասնակց­ության, որոշակի մաս­նագիտական գործա­ռու­յթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում