Առողջապահության նախարարություն | Ֆինանսատնտեսագիտական վարչություն | Ֆինանսաբյուջետային բաժին | բաժնի պետ| 11-33.3-Ղ4-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին ենթակա և հաշվետու են Բաժնի գլխավոր տնտեսագետները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր տնտեսագետներից մեկը:

Աշխատավայր
Երևան 0010, Կառավարական տուն N 3
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. կազմակերպում է առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, առողջապահության ոլորտի բյուջետային հայտերի մշակումն ու բյուջետային ծախսերի դիտարկումը.

2. կազմակերպում է առողջապահության զարգացման քաղաքականության, բնակչության առողջության պահպանման և բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի ֆինանսական գնահատման իրականացումը.

3. կազմակերպում է Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի առողջապահական բաղադրիչի մշակումը.

  1. կազմակերպում է Բաժնի կողմից պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի տեղադրման մասնակցությունը և Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով դրա իրականացման դիտարկումը.
  2. կազմակերպում է oրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Հայաuտանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատաuխան եզրակացություններ ներկայացնելը.
  3. կազմակերպում է առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման, բժշկական ծառայությունների գնագոյացման, անձնակազմի վարձատրության, ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակմանը Բաժնի մասնակցությունը.

7. կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առողջապահության բնագավառում ազդեցության գնահատման եզրակացությունների ներկայացումը.

8. կազմակերպում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետական կազմակերպությունների գործունեության առարկայի և նպատակների, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների և դրանից առաջացած շահույթի օգտագործման կարգի սահմանմանը Բաժնի մասնակցությունը.

9. կազմակերպում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր ժողովներին, բաժնետոմսերի տեղաբաշխմանը, կանոնադրական կապիտալի հաստատմանը, ինչպես նաև ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության ամփոփմանը, վերլուծությանը և վերահսկմանը մասնակցությունը.

  1.  կազմակերպում է կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված գրությունների, դիմումների, դիմում-բողոքների պատասխանների կազմումը:
Իրավունքները
  • ենթակա կազմակերպություններից, այլ աղբյուրներից ֆինանսական հաշվետվությունների, հաշվարկների, նախահաշիվների, տեղեկանքների պահանջման և ստացման իրավունք.
  • ֆինանսական գնահատման համար առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմակերպություններից և այլ աղբյուրներից նյութերի, տվյալների պահանջելու, և ստանալու իրավունք.
  • պետական պատվերի տեղադրման գործընթացում հայտերի քննարկման համար դրանց ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ ամփոփ տեղեկանքների պատրաստման համար լրացուցիչ տեղեկատվություն, պարզաբանում պահանջելու իրավունք.
  • իրավական ակտերի նախագծերի քննարկման, եզրակացությունների ներկայացման համար լրացուցիչ տեղեկատվություն, պարզաբանում պահանջելու և ստանալու իրավունք.
  • առաջարկների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման և ներկայացման իրավունք:
Պարտականությունները

· կազմակերպել ստացված տեղեկատվության ամփոփում, վերլուծում և պահանջվող փաստաթղթերի կազմում, դրանց իրականացման նկատմամբ դիտարկման նպատակով հաշվետվությունների հավաքագրում, ստուգում ու հաստատման ներկայացում, ծրագրերի ֆինանսական գնահատում.

· ապահովել տեղեկատվության ներկայացման հանձնարարականների նախագծերի ներկայացում, ստացված տեղեկատվության ամփոփում, վերլուծում, առաջարկների ներկայացում.

· ապահովել ֆինանսական բաղադրիչի ամփոփ-տեղեկանքների պատրաստում, դրա իրականացման դիտարկում.

· oրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակում, օրենքների և կառավարության որոշման նախագծերի առողջապահության բնագավառում ազդեցության գնահատման ուսումնասիրություն, եզրակացությունների մշակում, ներկայացում.

· Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների ու ուղեցույցների պատրաստում, Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը մասնակցություն, առաջարկների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի, այլ գրությունների նախապատրաստում, իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին զեկուցումների ներկայացում.

կազմակերպել պետության կարիքների համար գնումների ընթացակարգի պատասխանատուի, մասնագիտական խմբի անդամի պարտականություններ` գնման հայտի կազմում, պայմանագրի արդյունքների ընդունում և հաստատման ներկայացում:

Կրթություն, որակավորման աստիճանը
1ՈւղղությունՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
2ՈլորտՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
3ԵնթաոլորտՏնտեսագիտություն

Հաշվապահություն և հարկային գործ

կամ

Ֆինանսներ

կամ

Կառավարում և վարչարարություն 

կամ

Շուկայագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։ 

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և (կամ) մարմինը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիր­ները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում