Միասնական սոցիալական ծառայություն | 26.8_Տարածքային կենտրոններ | Տաշիրի տարածքային կենտրոն | տնօրեն| 10-1-26.8իա-Ղ4-1

Ենթակա և հաշվետու է

Ծառայության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի ու Ընդունարանի պետերը

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետը կամ Ընդունարանի պետը

Աշխատավայր
Հայաստան, մարզ Լոռի, ք․ Տաշիր, Վ․ Սարգսյան 5-րդ թաղամաս 95
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. կազմակերպում է Կենտրոնի սպասարկման տարածքում աղքատ և սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերման և ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում նրանց հաշվառման աշխատանքները,

2. կազմակերպում է սոցիալական ծառայությունների, այդ թվում՝ աջակցության և զբաղվածության, տրամադրման համար անհրաժեշտ տվյալների ստացման, փոխանակման և դրանց հավաստիության ստուգման գործընթացների իրականացման աշխատանքները,

3. կազմակերպում է համապատասխան պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման, զբաղվածության պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի իրականացման աշխատանքները,

4. կազմակերպում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական դեպքի վարման, դրա շրջանակներում անհատական սոցիալական ծրագրի կազմման աշխատանքները, ինչպես նաև անհատական սոցիալական ծրագրի իրականացման մշտադիտարկումը և շարունակական հսկողությունը,

5. կազմակերպում է աշխատանք փնտրող անձի հաշվառման, նրա աշխատանքային կարիքների գնահատման, դրա հիման վրա զբաղվածության ապահովման անհատական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները,

6. կազմակերպում է գործազուրկի կարգավիճակի տրամադրման, կասեցման, վերականգնման և դադարեցման աշխատանքների իրականացումը, գործատուների մոտ աշխատանք փնտրողին ուղեգրելու գործընթացը,

7. կազմակերպում է Կենտրոնի կողմից աշխատանք փնտրող կամ սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց հետ պայմանագրերի պատրաստման և կնքման աշխատանքները,

8. կազմակերպում է Կենտրոնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով եզրակացությունների տրամադրումը,

9. կազմակերպում է Կենտրոնի մասնակցությունը՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր), ինչպես նաև մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,

10. կազմակերպում է համագործակցությունն աջակցող ցանցի հետ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ,

11. կազմակերպում է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացի, տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության, համակարգող խորհրդի նիստերի իրականացման աշխատանքները,

12. կազմակերպում է Կենտրոնի իրավասությանը վերաբերող օրենսդրությամբ սահմանված նպատակներին ուղղված սոցիալական աջակցության սահմանման և տրամադրման գործընթացների իրականացումը,

13. կազմակերպում է սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների, տրամադրման հավասար հնարավորությունները, մատչելիությունը և համարժեքությունը՝ սոցիալական աջակցություն ստացողների անհատական կարիքներին,

14. կազմակերպում է պետական ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների ֆինանսավորման և դրանց նպատակային ծախսման գործընթացը, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացը,

15. արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերի մասին կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում կազմակերպում է արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների իրազեկման, նրանց անհրաժեշտ վերապատրաստման իրականացումը,

16. կազմակերպում է Կենտրոն դիմած քաղաքացիներին Ծառայության լիազորությունների շրջանակներում պատշաճ խորհրդատվության մատուցման, համապատասխան դիմումների ընդունման ու տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրման աշխատանքները,

17. կազմակերպում է կենսաթոշակի վկայականի և երթևեկության կտրոնների տրամադրման աշխատանքների իրականացումը։

Իրավունքները

• իր իրավասության սահմաններում արձակել կարգադրություններ և տալ ցուցումներ,

• հավաքագրել տեղեկատվություն՝ վերլուծությունների և ուսումնասիրությունների իրականացման նպատակով,

• Կենտրոնի սպասարկման տարածքում տիրող սոցիալական վիճակի վերաբերյալ արված կանխատեսումների, վերլուծությունների և գնահատականների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ դրանց հաղթահարման ուղիների և ներգրավված ռեսուրսների ծախսարդյունավետության բարձրացման, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունների վերաբերյալ,

• ստանալ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից Կենտրոնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր,

• հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով՝ Կենտրոնի աշխատողներին, ըստ անհրաժեշտության՝ Ծառայության այլ աշխատողների, համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետներին, փորձագետներին,

• մասնակցել պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին,

• Ծառայության պետին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնել առաջարկություններ Կենտրոնի կառուցվածքի և աշխատողների թվի փոփոխության, ինչպես նաև Կենտրոնին կից խորհրդակցական մարմիններ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ,

• Ծառայության պետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն Կենտրոնի իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ,

• ներկայացնել առաջարկություններ Կենտրոնի գործունեության բնագավառին առնչվող օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ։

Պարտականությունները

• ներկայացնել սոցիալական աջակցության ստացողի օրինական շահերը և իրավունքները՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ,

• կազմակերպել գործատուներից, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից, թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկատվության ստացումը,

• սահմանել համապատասխան աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցը՝ յուրաքանչյուր աշխատողի սպասարկման տարածքում ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն,

• իրականացնել Կենտրոնում տեղադրված համակարգչային տեխնիկայի և այլ գույքի անվտանգ շահագործման պայմանները,

• կազմակերպել գործատուների հետ կապը և նրանց զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրումը,

• կազմակերպել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքները, ինչպես նաև վեր հանել իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնել Ծառայության պետին,

• ընդունել քաղաքացիների, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը և ուղղորդել համապատասխան աշխատակցի մոտ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով,

• ուսումնասիրել տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակը, վերլուծել և կատարել կանխատեսումների աշխատանքներ,

• սահմանված կարգով հաստատել համապատասխան պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը, փոխադարձ հաշվետվության ակտերը, գործազուրկի կարգավիճակի, կասեցման, վերականգնման և դադարեցման որոշումները, գործազուրկներին գործատուների մոտ ուղեգրերը և ստորագրում Կենտրոնի անունից պատրաստված գրությունները,

• կազմակերպել Կենտրոն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և Կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական համապատասխան ենթահամակարգերում առկա տվյալների գաղտնիության ապահովման աշխատանքները,

• կազմակերպել սոցիալական ծառայություններ ստանալու, այդ թվում՝ բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) համար ներկայացված դիմումների և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ընդունման (հաշվառման) աշխատանքները,

• իրականացնել սոցիալական պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրման աշխատանքները,

• Ծառայության պետի, Ծառայության պետի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ներկայացնել հաշվետվություններ՝ Կենտրոնի ֆինանսական գործունեության, Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվող միջոցների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների, պետական կամ այլ միջոցների հաշվին հատկացվող ծրագրերի կատարման վերաբերյալ,

• ապահովել պետական ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը,

• ստորագրել Կենտրոնի անունից պատրաստված գրությունները, ինչպես նաև Կենտրոնի նպատակներից ու խնդիրներից բխող, օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը,

• Ծառայության գլխավոր քարտուղարին ներկայացնել Կենտրոնի աշխատանքային ծրագրերը,

• կազմակերպել Կենտրոնի առջև դրված խնդիրներից և գործառույթներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը։

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության կամ իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում