Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով | Քարտուղարություն | Քարտուղարության պետ| 44-20.2.4-Ղ4-1

Ենթակա և հաշվետու է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) քարտուղարության (այսուհետ` Քարտուղարություն) պետն հաշվետու և անմիջական ենթակա է Հանձնաժողովի նախագահին, անմիջական հաշվետու է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարին (այսուհետ` Գլխավոր քարտուղար):

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Քարտուղարության պետին ենթակա և հաշվետու են Քարտուղարության աշխատողները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Քարտուղարության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Քարտուղարության ավագ փաստաթղթավարը:

Աշխատավայր
ք. Երևան, Իսահակյան 28
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. Ապահովում է Հանձնաժողովի ոչ գաղտնի և գաղտնի փաստաթղթային սպասարկման աշխատանքների, փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման իրականացումը. 
  2. Ապահովում է Հանձնաժողովի փաստաթղթերի դասակարգման և հաշվառման համակարգչային մուտքագրման, սրբագրման, պատճենահանման և դրանց առաքման իրականացումը.
  3. Ապահովում է Հանձնաժողովի նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացվող փաստաթղթերի նախնական մշակման իրականացումը.
  4. Գլխավոր քարտուղարին զեկուցում է Հանձնաժողով ստացած ամենօրյա փոստը.
  5. Ապահովում է Հանձնաժողովի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների պահպանման վերահսկողության աշխատանքները..
  6. Ապահովում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և անցկացման հետ կապված աշխատանքները, վարում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
  7. Ապահովում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների նշագրման, համարակալման, հաշվառման, բնօրինակների պահպանման հետ կապված աշխատանքները.
  8. Մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներին ընթացիկ գործավարության աշխատանքներում՝ իր լիազորությունների սահմաններում.
  9. Ապահովում է Հանրային Հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեության սպասարկումը.
  10. Ապահովում է արխիվային գործի իրականացումը.
  11. Ապահովում է է Հանձնաժողովի գործերի ամփոփ անվանացանկի կազմման աշխատանքների իրականացնումը:
Իրավունքները

Հանձնաժողովի նախագահից, Գլխավոր քարտուղարից, Հանձնաժողովի կառուցվածքային այլ ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, մասնակցել Հանձնաժողովի նիստերին:

Պարտականությունները

ուսումնասիրել Հանձնաժողովի մտից, ելից գրությունները, ստուգել Բաժնի աշխատողների  պատրաստած փաստաթղթերը,Հանձնաժողովի անդամներին տրամադրել նիստի օրակարգերը, կից փաստաթղթերի հետ միասին, արձանագրել Հանձնաժողովի նիստերը, Հանձնաժողովի նախագահի ստորագրությանը ներկայացնել Հանձնաժողովի  որոշումները և արձանագրությունները, ստեղծել Հանձնաժողովի  իրավական ակտերի և արխիվային հավաքածուի տեղեկատվական համակարգեր, առանձնացնել մշտական պահպանության, անձնակազմի վերաբերյալ և ոչնչացման ենթակա փաստաթղթերը,, ստուգել փորձագիտական հանձնաժողովի փաստաթղթերը, գրանցել, առաքել և պահպանել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, վերահսկել Հանձնաժողովի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանումը, նախապատրաստել իրավական ակտերի նախագծեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և գրություններ, Գլխավոր քարտուղարին առաջարկություններ ներկայացնել գործավարության կարգի մշակման, փաստաթղթերի  պահպանության և պահպանության ժամկետների սահմանման  վերաբերյալ,:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառում՝ գրադարանավարի կամ մատենագետի՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան տրված՝ առնվազն երեք տարվա թույլտվության առկայություն։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում