ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով | Հեռահաղորդակցության վարչություն | Կարգավորման քաղաքականության բաժին | Ավագ մասնագետ| 43-34.2-Մ4-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին։

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։

Աշխատավայր
Հայաստան, ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Սարյան 22:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. մասնակցում է գերիշխող և այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև փոխկապակցման վեճերի լուծման հետ կապված աշխատանքներին․

2. մասնակցում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների վերլուծությանը․

3. մասնակցում է Բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, վարչական վարույթների իրականացման և ընդունված ակտերի կատարման ապահովման, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին։

Իրավունքները

• պահանջել հանրային շարժական և ամրակցված կապերի ցանցերի օպերատորներից հաշվետվություններ․

• մասնակցել միջազգային կազմակերպությունների և կարգավորող մարմինների հետ համագործակցմանը, ապահովել հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը կազմակերպված միջոցառումներին, լիագումար նիստերին և միջազգային սեմինարներին.

• անհրաժեշտության դեպքում մասնակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների հետ քննարկումներին, հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություններ, պահանջել հիմնավորումներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կարգավորման համար․

ներկայացնել առաջարկներ Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց կողմից և սպառողներից Հանձնաժողով հասցեագրված դիմում-բողոքների լուծման վերաբերյալ: 

Պարտականությունները

• մասնակցել վարչարարական աշխատանքներին` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի.

• մասնակցել գերիշխող և այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև փոխկապակցման վեճերի լուծման ընթացակարգերի մշակման աշխատանքներին․

• մասնակցել Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների և այդ օպերատորների պաշտոնական կայքերում տեղադրված տվյալների հավաքագրման, ամփոփման և վերլուծության աշխատանքներին, ինչպես նաև հրապարակմանը Հանձնաժողովի կայքում.

• մասնակցել ՀՀ բնակավայրերում հանրային շարժական և ամրակցված կապի ծածկույթի ապահովման աշխատանքներին․

• մասնակցել Միջազգային կազմակերպությունների հետ հեռահաղորդակցության կարգավորման ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի շրջանակում համագործակցությանը․

• մասնակցել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ժամկետններում վեճերի լուծման գործընթացներին․

• մասնակցել միջազգային կազմակերպությունների Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հարցաշարերի վերլուծությանը․

• մասնակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզավորման հետ կապված աշխատանքներին․

• մասնակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շուկաների սահմանման և վերլուծության աշխատանքներին․

• մասնակցել Բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման, մշակման, վարչական վարույթների իրականացման և ընդունված ակտերի կատարման աշխատանքներին.

• մասնակցել հայտերի և դիմումների ընդունման, ուսումնասիրության, ինչպես նաև լիցենզավորման, թույլտվությունների տրամադրման գործընթացներին, ապահովել օրենքի դրույթները կամ լիցենզիայի պայմանները կամ թույլտվության պայմանները կամ կարգավորողի ընդունած իրավական ակտերը (ներառյալ` կանոնները և կանոնակարգերը), մասնակցել Հանձնաժողովի որոշումների նախագծերի, զեկուցագրերի, գրությունների պատրաստման, իրավական ակտերի պետական-իրավական փորձաքննության և պաշտոնական հրապարակման աշխատանքներին, ուսումնասիրել վարչական վարույթների նյութերը․

• մասնակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող գործունեության հաշվետվությունների և իրենց կայքերում ներկայացվող ծառայությունների մատուցման տեխնիկատնտեսական ցուցանիշների մուտքագրմանը, մշակմանը, ամփոփմանը, վերլուծությանը։ Մասնակցել իրավասու մարմիններին և այլ կազմակերպություններին արդյունքների տրամադրմանը, հրապարակել Հանձնաժողովի կայքում․

• մասնակցել վերլուծական տեղեկանքների մշակմանը՝ աշխատանքային ծրագրով նախատեսված ժամկետներում․

• մասնակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտի լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հարցաշարերի հավաքագրման, մուտքագրման, մշակման, ամփոփման, վերլուծության աշխատանքներին։ Վերլուծության արդյունքների տրամադրել միջազգային կազմակերպություններին․

• մասնակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կարգավորման աշխատանքներին:

Կրթություն, որակավորման աստիճանը

1․

Ուղղություն

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

2․

Ոլորտ

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

Ճարտարագիտություն

3․

Ենթաոլորտ

Տնտեսագիտություն

Էլեկտրոնիկա և ավտոմատացում

4․

Մասնագիտություն

 

 

 

Ռադիոտեխնիկա և կապ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ. 

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության բնագավառում հեռահաղորդակցության ճարտարագետի կամ տնտեսագիտության մեկ տարվա աշխատանքային ստաժ. 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն