Վիճակագրական կոմիտե | Տնային տնտեսությունների վիճակագրության բաժին | մասնագետ| 64-25.13-Մ7-2

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Մասնակցում է ՏՏԿԱՀ տվյալների բազայում հայտնաբերված մուտքագրված սխալների ուղղման աշխատանքներին՝ SPSS ծրագրային փաթեթով՝ տարեկան կտրվածքով.

2. Մասնակցում է ‹‹Հայաստանի Սոցիալական պատկերը և աղքատությունը›› վիճակագրական զեկույցի ‹‹Աղքատությունը գյուղական վայրերում›› և ‹‹Կրթությունը և աղքատությունը›› բաժինների պատրաստման և ստուգման աշխատանքներին.

3. Մասնակցում է ՏՏԿԱՀ հայերեն և անգլերեն տարբերակներում համապատասխան շտկումներ և փոփոխություններ կատարելու աշխատանքներին.

4. Մասնակցում է Ոլորտի վերաբերյալ վիճակագրական աղյուսակների, զեկուցագրերի, փաստաթղթերի և այլ գրությունների պատրաստման աշխատանքներին.

5. Մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներին:

6. Օժանդակում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (այսուհետ՝ ՏՏԿԱՀ) հարցաթերթերի տրամաբանական ստուգման աշխատանքներին՝ ամսական կտրվածքով.

7. Օժանդակում է ՏՏԿԱՀ օրագրերի տրամաբանական ստուգման աշխատանքներին՝ ամսական կտրվածքով.

8. Փոփոխություններ և լրացումներ է կատարում տնային տնտեսությունների հետազոտության համար կիրառվող քառանիշ և հնգանիշ «Անհատական սպառում՝ ըստ նպատակների» դասակարգչի (COICOP) ծածկագրերում.

9. Օժանդակում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.


Իրավունքները

• Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից սահմանված կարգով պահանջել և ստանալ Բաժնի աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվություն.

Պարտականությունները

• Ճշգրտել ՏՏԿԱՀ հարցաթերթը և օրագրերը, կատարել համապատասխան ուղղումներ.

• Սստուգել և ուղղել ՏՏԿԱՀ տվյալների բազայով ստացվող տեղեկատվությունը.

• Կատարել վիճակագրական ժողովածուների համար համապատասխան տեղեկատվության պատրաստման աշխատանքներ.

• Ճշգրտել, սրբագրել և խմբագրել Ոլորտի վերաբերյալ Բաժնի կողմից պատրաստվող վիճակագրական հրապարակումները.

• Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը.

• Կատարել Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ինչպես նաև փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

• Պատրաստել Ոլորտին առնչվող հաշվետվություններ, զեկուցագրեր և գրություններ:


Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն.

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքայինստորաբաժանմանաշխատանքներինմասնակցության, որոշակիմասնագիտականգործառույթներիիրականացմանհամար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացմանշրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում