Վիճակագրական կոմիտե | Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին | մասնագետ| 64-25.20-Մ7-2

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը.

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) Մասնակցում է զբոսաշրջային գործակալություններից ստացված տեղեկատվության հավաքման և մշակման աշխատանքներին, 

2) Մասնակցում է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» ամսական զեկույցի արտաքին հատվածի համար « Զբոսաշրջություն» բաժնի մշակման և հրապարակման աշխատանքներին,

3) Մասնակցում է Ոլորտի վիճակագրական հրապարակումների, այդ թվում՝ տարեգրքերի և ժողովածուների համար տեղեկատվության մշակման աշխատանքներին,

4) Օժանդակում է Ոլորտին վերաբերող տեղեկատվության մշակման աշխատանքներին, ինչպես այդ տեղեկատվության տրամադրմանը միջազգային կազմակերպություններին, 

5) Օժանդակում է միջազգային և ներքին զբոսաշրջության վերաբերյալ տվյալների շտեմարանների ստեղծման և մշակման աշխատանքներին,

6) Օժանդակում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված տեղեկատվության հավաքման և մշակման աշխատանքներին,

7) Օժանդակում է Արմստատի պաշտոնական կայքէջում Ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տեղադրման աշխատանքներին,

8) Օժանդակում է Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ծառայություններ» հոդվածում ներառված զբոսաշրջության հատվածի հաշվարկման համար տեղեկատվության մշակման և ամփոփման աշխատանքներին:


Իրավունքները

• Պահանջել և ստանալ համապատասխան մարմիններից, կազմակերպություններից ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր. 

• Ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների հավաքման, ստուգման և ամփոփման նպատակով կատարել համապատասխան ճշտումներ՝ վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներից.


Պարտականությունները

• Նախապատրաստել, իր լիազորությունների շրջանակներում, Ոլորտին առնչվող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

• Կատարել Բաժնի փաստաթղթային աշխատանքները, արխիվացման աշխատանքները.

• Կատարել միջազգային կազմակերպությունների կողմից հայցվող տեղեկատվությունների գծով վիճակագրական աղյուսակների և առանձին հարցաթերթերի պատրաստման աշխատանքները,

• Կատարել Բաժնի կողմից պատրաստվող վիճակագրական վերլուծական տեղեկագրերի, այլ հրապարակումների մշակման և պատրաստման աշխատանքներ,

• Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը:


Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

 

 

 

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
 

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակվածլիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը: 

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում