Միասնական սոցիալական ծառայություն | 26.7_Նշանակման վարչություն | Տասներկուերորդ բաժին | ավագ մասնագետ| 10-1-26.7-Մ4-104

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր կամ ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան,ք. Արմավիր, Աբովյան 137
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  • իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, ստանալու իրավունքի դադարեցման, վճարման դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման աշխատանքները, 
  • իրականացնում է օրենդրությամբ սահմանված հարցումներ (պետական մարմիններ, իրավաբանական ու ֆիզիկական անձանց, այլ պետությունների համապատասխան մարմիններ և այլն),
  • մասնակցում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վարչական ակտերի ընդունման աշխատանքներին,
  • իրականացնում է հասանելիության տիրույթում՝ «Կենսաթոշակների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային շտեմարանի (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան) վարման, համապատասխան էլեկտրոնային գործի կազմման, կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստացված տեղեկատվության (այդ թվում՝ կենսաթոշակ և նպաստ նշանակելու մասին դիմումի հիման վրա ստացված տեղեկատվություն) ներառման աշխատանքները տեղեկատվական շտեմարանում, ըստ անհրաժեշտության՝ կատարում է տեղեկատվական շտեմարանում գրանցված տվյալներում փոփոխություններ և/կամ լրացումներ,
  • իրականացնում է կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստացված՝ տեղեկատվական շտեմարանում ներառված տվյալների հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման, կենսաթոշակ վճարելու դադարեցման և վերսկսման աշխատանքները,
  • մասնակցում է օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան գործի վարման աշխատանքները, 
  • մասնակցում է քաղաքացիների գրավոր դիմումների և բողոքների քննարկման և պատասխանման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող՝ Ծառայությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների ուսումնասիրման աշխատանքներին, 
  • մասնակցում է Ծառայության գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման և Բաժնի պետին առաջարկությունների ներկայացման աշխատանքներին:
Իրավունքները
  • տեղեկատվական շտեմարանից ստանալ կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկման, վճարման դադարեցման, կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման նպատակով մուտքագրված դիմումները և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող պարտադիր փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր),
  • ստուգել գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից կենսաթոշակ և նպաստ նշանակելու, վերահաշվարկելու և այլ գործառույթների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը տեղեկատվական շտեմարանում,
  • նախապատրաստել և հաստատման ներկայացնել գործատուներից, պետական մարմիններիցու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից կենսաթոշակ և նպաստ նշանակելու, վերահաշվարկելու և այլ գործառույթների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջի վերաբերյալ գրությունների նախագծեր,
  • ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը, անհրաժեշտությունից ելնելով՝ պահանջել քաղաքացուց ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր,
  • անհրաժեշտության դեպքում ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը ճշտելու նպատակով համապատատասխան մարմիններից, կազմակերպություններից պահանջել քաղաքացու աշխատանքային գործունեության վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հաստատումները կամ հերքումները,
  • պահանջել և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջվող տեղեկատվությունն և փաստաթղթերը շահառուների իրավունքի իրացման վերաբերյալ: 
Պարտականությունները
  • ուսումնասիրել կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման նպատակով դիմումները և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող պարտադիր փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր),
  • սահմանված կարգով ուսումնասիրել Փաստաթղթերի ամբողջականությունը,  ներկայացման հիմքերը և ժամկետները, ստուգել իրավաչափությունն ու համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
  • ուսումնասիրել ներկայացված դիմումի տրման նպատակը, դիմումի տվյալ տեսակի հիմքի առկայությունը, կոնկրետ իրավունքի ծագման և իրացման օրինաչափությունը,
  • ստուգել աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերում կատարված գրառումների վավերապայմանները,
  • ուսումնասիրել և մասնագիտական օժանդակություն ցուցաբերել պետական կենսաթոշակային ապահովության ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, պատվովճարի, պարգևավճարի (այսուհետ՝ կենսաթոշակներ և նպաստներ) նշանակման իրավունքի, տեսակի փոփոխության, վերահաշվարկման, ստանալու իրավունքի դադարեցման, վճարման դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման նպատակով տեղեկատվական շտեմարան մուտքագրված դիմումների ընթացքավորման գործընթացին,
  • ուսումնասիրել քաղաքացու կողմից դիմումին կից ներկայացրած փաստաթղթերը, ինքնաշխատ եղանակով Ծառայության պետական կենսաթոշակային համակարգի ապահովադիրների կողմից կատարված սոցիալական վճարների, անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների տեղեկանքները տեսաներածել, ՊԵԿ-ի կողմից վարձու աշխատողի զբաղվածության մասին տվյալները ներբեռնել համակարգ, այնուհետև Բաժնի պետին ներկայացնել եզրակացություն՝ ըստ դիմումի նպատակի գործառույթի հաստատման կամ մերժման մասին՝ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետները,
  • ուսումնասիրել և ելնելով անհրաժեշտությունից (ներկայացված փաստաթղթերում թերի, ոչ լիարժեք գրառումների, վավերապայմանների բացակայության, վրիպակների, ոչ ճշգրիտ տվյալների գրառման դեպքերում, ինչպես նաև աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացու գրավոր հայտարարության հիման վրա) պատրաստել հարցումներ ՀՀ ազգային արխիվ,  պետական կառավարման համակարգի մարմիններ, գործատուներին, կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կենսաթոշակ, նպաստ և դրամական այլ վճար նշանակելու, վերահաշվարկելու և այլ գործառույթների կատարման նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ,
  • հիմք ընդունելով ռիսկային խմբի գործատուների մոտ շահառուների աշխատած լինելու հանգամանքը՝ անհրաժեշտության դեպքում Բաժնի պետին ներկայացնել գործատուի մոտ ստուգում իրականացնելու մասին զեկուցագիր, որը Վարչության պետի կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացնել Ծառայության ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչություն,
  • փոստային առաքման միջոցով ապահովել ընդունված որոշումների (վարչական ակտերի) վերաբերյալ քաղաքացիների պատշաճ ծանուցման աշխատանքները՝ մանրամասն հղում անելով պետական կենսաթոշակային ապահովության ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության նորմերին, իրավակարգավորումներին և կենսաթոշակի կամ նպաստի գործում առկա փաստական հանգամանքներին,
  • կենսաթոշակի գործը կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի տեղափոխման նպատակով ընդունված դիմումի հիման վրա Բաժնի պետին  ներկայացնել եզրակացություն՝ կենսաթոշակի գործի տեղափոխման մասին, ապա կենսաթոշակի փաստաթղթային գործը համապատասխան գրությամբ փոստային առաքմամբ ուղարկել համապատասխան ստորաբաժանում,
  • ստուգել աշխատանքային գործունեությունը հավաստող ներկայացված փաստաթղթերում գրառված տվյալների իսկությունն Բաժնին հասանելի՝ ՀՀ պետական կառավարման համակարգի այլ մարմինների էլեկտրոնային ծրագրերում և տիրույթներում,
  • ներկայացված փաստաթղթերի, կատարված հարցումներին և գրություններին ի պատասխան ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական շտեմարանում կատարել առկա տվյալների փոփոխություններ և լրացումներ,
  • մասնակցել կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկման, վճարման դադարեցման, կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վարչական ակտի ընդունման աշխատանքներին,
  • համապատասխան ծրագրային գործիքի միջոցով կազմել և վարել կենսաթոշակի ու նպաստի էլեկտրոնային գործը՝ ներկայացված և ձեռքբերված տեղեկատվության հիման վրա,
  • մասնակցել քաղաքացիների դիմումների վերաբերյալ պատասխանի նախագծերի մշակման աշխատանքներին՝ Բաժնի պետի հետ քննարկելով նրանց կողմից ներկայացված հիմնավորումները:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման, ապահովման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության, միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն