Բաժնի պետին
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ Բաժնի մյուս ավագ մասնագետներից մեկը
1. իրականացնում է Ծառայության կողմից նշանակվող կենսաթոշակների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ժամա¬նակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, պատվովճարի, պարգևավճարի (այսուհետ՝ կենսաթոշակներ և նպաստներ) նշանակման, վճարման, տեսակի փոփոխության, վերահաշվարկման, ստանալու իրավունքի դադարեցման, վճարման դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման աշխատանքները,
2. իրականացնում է հարցումներ պետական մարմիններ, իրավաբանական ու ֆիզիկական անձանց, այլ պետությունների համապատասխան մարմիններ և այլն,
3. Բաժնի հասանելիության տիրույթում՝ իրականացնում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի վարման (այսուհետ՝ Շտեմարան) աշխատաքները,
4. մասնակցում է Ծառայության գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
5. ըստ անհրաժեշտության, իրականացնում է դատական ներկայացուցչություն:
• նախապատրաստել գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից կենսաթոշակ և նպաստ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու և այլ գործառույթների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջի վերաբերյալ գրություններ,
• պահանջել և ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝ շահառուների վերաբերյալ,
• նախապատրաստել՝ ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը ճշտելու նպատակով օրենքով սահմանված միջոցներով՝ նաև կենսաթոշակ և նպաստ նշանակելու, վերահաշվարկելու կամ տեսակը փոխելու որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տրամադրած մարմիններին, կազմակերպություններին ուղղված հարցումներ։
• համապատասխան ծրագրային գործիքի միջոցով մշակել կենսաթոշակ ու նպաստ նշանակելու, վճարելու, տեսակը փոխելու, վերահաշվարկելու, ստանալու իրավունքը դադարեցնելու, վճարումը դադարեցնելու, ստանալու իրավունքը վերականգնելու, վճարումը վերսկսելու դիմումները, ինչպես նաև Ծառայության իրավասությունների շրջանակի մեջ մտնող մյուս դիմումները,
• դիմումի մշակման արդյունքում Բաժնի պետին ներկայացնել եզրակացություն՝ կենսաթոշակ ու նպաստ նշանակելու, վճարելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի գործը տեղափոխելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կամ մերժելու վերաբերյալ,
• օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդրահարույց դեպքերի մասին տեղեկացնել Բաժնի պետին՝ պարզաբանում ստանալու նպատակով,
• համապատասխան ծրագրային գործիքի միջոցով կազմել և վարել կենսաթոշակի ու նպաստի էլեկտրոնային գործը՝ ներկայացված և ձեռքբերված տեղեկատվության հիման վրա,
• պատրաստել պատասխանի նախագծեր՝ քաղաքացիների դիմումների վերաբերյալ, քննարկել նրանց կողմից ներկայացված առաջարկությունները, վերլուծել բողոքների առաջացման պատճառները և արդյունքների մասին Բաժնի պետին ներկայացնել լուծման տարբերակներ և պատասխանների նախագծեր,
• նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ,
• ըստ անհրաժեշտության ներկայացնել Ծառայության շահերը դատական ատյաններում :
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ