Կենտրոնական ընտրական հանձնաժողով | Արտաքին կապերի վարչություն | Մուտքագրող| 42-26․3-Մ6-7

Ենթակա և հաշվետու է

Մուտքագրողը ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Մուտքագրողի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Մուտքագրողներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան,Կոտայքի մարզ, ք. Աբովյան, թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է յուրաքանչյուր ընտրության տեղամասերի, առաջադրվող թեկնածուների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը ԸԱՀ.

2) իրականացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու հետ կապված տվյալների ներմուծում ԸԱՀ, ստանում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը և տրամադրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին.

3) իրականացնում է ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորման, տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տեղեկությունների վերբեռնման աշխատանքներ ընտրողների կենտրոնացված տեղեկատվական համակարգ (CVIS).

4) իրականացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցության հայտերի ընդունում.

5) մասնակցում է Հանձնաժողովի և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (հանձնաժողովների) միջև իրականացվող փաստաթղթա­շրջանառության, էլեկտրոնային գործավարության կազմակերպման և առաջացած փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.

6) մասնակցում է ընտրությունների անցկացման ժամանակահատվածում դիտորդների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական բանկի ստեղծմանը.

7) ընտրական գործընթացի ավարտից հետո նախապատրաստում է հաշվետվություններ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ.

8) իրականացնում է ընտրատարածքային, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների աշխատավարձերի վճարման համար հիմք հանդիսացող սկզբնական ցուցակների կազմումը.

9) իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնված գույքի հաշվառման և պահպանման ապահովումը.

10)Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներ:

Իրավունքները

· ծանոթանալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների նախագծերին, ընտրական փաստաթղթերին.

· ստանալ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգից օգտվելու վերաբերյալ ուղեցույցներ, ձեռնարկներ, օգտվել ստեղծված ու վարվող տեղեկատվական շտեմարաններից .

· ստանալ Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժա­նում­ների տեղեկատվական, կազմակերպչական, տեխնիկական և այլ աջակցություն.

· նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

· ծանոթանալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի նյութերին, ընդունված որոշմանն ու կից փաստաթղթերին.

· մասնակցել Հանձնաժողովի նախագահի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, Վարչության պետի և այլ մարմինների կողմից հրավիրվող խորհրդակցություններին և նիստերին.

· գործա­ռույթներն իրականացնելու համար ստանալ ամբողջական տեղեկա­տ­վություն, անհրաժեշտ ուղղորդումներ, անհրաժեշտ փաստաթղթեր:

Պարտականությունները

· «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԸԱՀ) միջոցով ստանալ տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերաբերող ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տրամադրել հանձնաժողովին և ձևավորել համապատասխան ընտրությունը.

· մուտքագրել տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերաբերող՝ ընտրություններին առնչվող տեղեկատվությունը ԸԱՀ.

· ներբեռնել ձևավորված քվեաթերթիկների նմուշների, արձանագրության էլեկտրոնային ձևաթուղթը և տրամադրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին.

· քվեարկության արդյունքները մուտքագրել ԸԱՀ և կատարել աղյուսակավորում, ստանալ յուրաքանչյուր ընտրության նախնական և վերջնական արձանագրություն­ները և ներկայացնել Վարչության պետին.

· ԸԱՀ-ով ստանալ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները և տրամադրել հանձնաժողովին.

· ընտրությունների (հանրաքվեների) կազմակերպման և անցկացման ժամանակա­հատվածում հավաքագրել տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության կանոնների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության, շրջայցերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ընտրություններին առնչվող նյութեր, կազմել դրանց վերաբերյալ հաշվետվություններ և Վարչության պետի կողմից սահմանված պարբերականությամբ ներկայացնել Վարչության պետին.

· ընտրությունների (հանրաքվեների) անցկացման ժամանակահատվածում հավաքագրել տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև տեղամասերում քվեար­կու­թյան արդյունքների վերահաշվարկի գործընթացների վերաբերյալ տեղեկատվու­թյունը և ներկայացնել Վարչության պետին.

· քվեարկության օրը հավաքագրել տեղեկատվություն՝ ընտրական տեղամասեր այցելած դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վերաբերյալ և ներկայացնել Վարչության պետին.

· քվեարկությունից հետո ուսումնասիրել տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները, հավաքագրել դրանցում առկա գրառումների և այլ տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ամփոփել և ներկայացնել Վարչության պետին.

· ընտրությունների ավարտից հետո ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր ընտրություններին մասնակցող թեկնածուների ընտրագրավի վերադարձման համար.

· կատարել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ցուցումները՝ նախապատրաստել հանձնաժողովում հարուցված վարչական վարույթին առնչվող նյութերը.

· նախապատրաստել համապատասխան ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների աշխատավարձերի վճարման փաստաթղթերը.

· օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում արխիվացնել թղթային և էլեկտրոնային փաստաթղթերը.

Վարչության պետի կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստել առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր:
 

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում