Մրցակցության պաշտպանության հանձնաժողով | Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչություն | Ընդհանուր քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժին | Ավագ մասնագետ| 45-34․3-Մ3-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի ավագ մասնագետը

Աշխատավայր
ք․Երևան, Տիգրան Մեծ 4
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է Հանձնաժողովի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների օժանդակությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, մեթոդական պարզաբանումների, ուղեցույցների, իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին` համագործակցելով մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետ. 
  2. իրականացնում է Հանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից անհրաժեշտ վիճակագրական տվյալների, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության աշխատանքները.
  3. իրականացնում  է Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվության նախագծի մշակման աշխատանքները.
  4. իրականացնում է Հանձնաժողովի գործունեությանն առնչվող արդյունքային ցուցանիշների մշակման աշխատանքները.
  5. մասնակցում է հետազոտական աշխատանքներին և մեթոդաբանության մշակմանը.
  6. մասնակցում է մրցակցությանն առնչվող ծրագրերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու նպատակով կատարվող ուսումնասիրություններին. 
  7. իրականացնում է եզրակացությունների նախագծերի մշակման աշխատանքները՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանման հետ.
  8. մասնակցում է տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության կողմից իրականացվող համատեղ ուսումնասիրություններին, մեթոդաբանությանն առնչվող քննարկումներին, այդ կապակցությամբ կազմակերպված տեսակոնֆերանսներին.
  9. մասնակցում է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության և այլ միջազգային կառույցների մրցակցային քաղաքականության ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրություններին.
  10. մասնակցում է մրցակցության պաշտպանության ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրությանը, համապատասխան առաջարկությունների և (կամ) նախագծերի ներկայացման աշխատանքներին.
  11. իրականացնում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության վայրերում (այդ թվում` առևտրի օբյեկտներում) ստուգման, դիտանցման, հսկիչ գնման, արտաքին դիտման և մշտադիտարկման և, անհրաժեշտության դեպքում, դրանց արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմման աշխատանքները.
  12. իրականացնում է տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման և մշակման աշխատանքները.
  13. մասնակցում է Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի` Վարչության առջև դրված իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, գրությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման և ստորագրման ներկայացման աշխատանքներին.
  14. մասնակցում է Բաժնի փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.
Իրավունքները
  • Բաժնի ընդհանուր աշխատանքներն ապահովելու և վերլուծություններ կատարելու համար Հանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից հավաքագրել վարույթների ամփոփ նկարագրություններ, վիճակագրական տվյալներ և անհրաժեշտ նյութեր.
  • տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության կողմից իրականացվող համատեղ ուսումնասիրությունների աշխատանքներին, մեթոդաբանությանն առնչվող քննարկումներին, այդ կապակցությամբ կազմակերպված տեսակոնֆերանսներին դիրքորոշումների, զեկույցների ներկայացումը. 
  •  այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված փաստաթղթեր, պարզաբանումներ, հիմնավորումներ անհրաժեշտ տեղեկատվություն.
  • մասնակցել Բաժնի, Հանձնաժողովի այլ ստորաբաժանումների հետ, ինչպես նաև այլ գերատեսչություններում  աշխատանքային քննարկումներին.
Պարտականությունները
  • մշակել Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվության նախագիծը.
  • մշակել բաժնի եզրակացությունների նախագծերը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
  • նախապատրաստել հաշվետվություններ և առաջարկություններ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության մրցակցային քաղաքականության ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ. 
  • մշակել և առաջարկություն ներկայացնել հետազոտական աշխատանքների իրականացման ուղղությունների  մեթոդաբանության վերաբերյալ.
  • նախապատրաստել և ստորագրման ներկայացնել հրամանների, որոշումների նախագծերը, տեղեկանքները, գրությունները, փաստաթղթերը
  • հաշվառել արխիվ հանձնելու փաստաթղթերը:
Կրթություն, որակավորման աստիճանը
1ՈւղղությունՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2Ոլորտ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3ԵնթաոլորտՏնտեսագիտություն
4ՄասնագիտությունՏնտեսագիտություն

Կամ

1ՈւղղությունՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2Ոլորտ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3ԵնթաոլորտՄիջոլորտային մասնագիտություններ
4ՄասնագիտությունԱգրոէկոնոմիկա

 

1Ուղղություն  ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Կամ

1.ՈւղղությունԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2.ՈլորտՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային կամ իրավունքի կամ մաթեմատիկայի կամ վիճակագրական բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում: 

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում: 

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը: 

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն