Վարչության ավագ մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Վարչության ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը:
1) մասնակցում է ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական բազայի վարման աշխատանքներին.
2) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում առկա՝ ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների հաշվառման և համապատասխան բազայի ստեղծման ու վարման աշխատանքներին.
3) մասնակցում է ՌԱՀ-ի ինժեներատեխնիկական, գիտատեխնիկական և միջին մասնագիտության մասնագետների պատրաստման ծրագրերի խթանման աշխատանքներին.
4) մասնակցում է Կոմիտեի համակարգում միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման նախագծերի մշակման աշխատանքներին.
5) մասնակցում է ՌԱՀ-ի գործունեությունը կարգավորող ու համակարգող կարգերի նախագծերի մշակման աշխատանքներին.
6) մասնակցում է ՌԱՀ-ի կադրերի պատրաստման պետական ծրագրերի մշակման և համապատասխան պետական պատվերների ձևավորման աշխատանքների կազմակերպման աշխատանքներին.
7) մասնակցում է ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի մշակման, ներդրման աշխատանքների կազմակերպման գործընթացին.
8) իրականացնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծի մշակման աշխատանքները.
9) իր իրավասության սահմաններում իրականացնում է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի զարգացման ու պահպանման, ռազմարդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության նախագծերի մշակման և իրականացման, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքները.
10) մասնակցում է Կոմիտեի Ֆինանսատնտեսագիտական գործի պլանավորմանը.
11) իրականացնում է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումների մշակման և իրականացման գործընթացին:
1) ծանոթանում է ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական բազայի վարման առաջադրանքին.
2) գործուղվում է համապատասխան զինվորական զորամասեր.
3) ծանոթանում է Հայաստանի Հանրապետությունում առկա՝ ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների հաշվառման և համապատասխան բազայի ստեղծման ու վարման վերաբերյալ տեղեկատվությանը.
4) ծանոթանում է ՌԱՀ-ի ինժեներատեխնիկական, գիտատեխնիկական և միջին մասնագիտության մասնագետների պատրաստման ծրագրերի խթանման վերաբերյալ տեղեկատվությանը.
5) ծանոթանում է Կոմիտեի համակարգում միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման նախագծերի վերաբերյալ տեղեկատվությանը.
6) ծանոթանում է ՌԱՀ-ի կադրերի պատրաստման պետական ծրագրերին առնչվող տեղեկատվությանը.
7) ստանում է ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի մշակման և ներդրման վերաբերյալ տեղեկատվություն.
8) ծանոթանում է ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի մշական, ներդրման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությանը.
9) ծանոթանում է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի զարգացման ու պահպանման, ռազմարդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության նախագծերի մշակման և իրականացման, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությանը.
10) ծանոթանում է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումների մշակման և իրականացման համար առկա տեղեկատվությանը:
1) ուսումնասիրում է ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր.
2) մասնակցում է անհրաժեշտ մասնագետի ընտրության աշխատանքներին՝ նորոգման ենթակա տեխնիկայի սպասարկման նպատակով.
3) մշակում է Հայաստանի Հանրապետությունում առկա՝ ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների հաշվառման կարգ և համապատասխան բազա.
4) ուսումնասիրում է ՌԱՀ-ի ինժեներատեխնիկական, գիտատեխնիկական և միջին մասնագիտության մասնագետների պատրաստման ծրագրեր.
5) մշակում է Կոմիտեի համակարգում միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման նախագծեր.
6) մշակում է ՌԱՀ-ի գործունեությունը կարգավորող ու համակարգող կարգերի նախագծեր.
7) ուսումնասիրում է ՌԱՀ-ի կադրերի պատրաստման պետական ծրագրերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը.
8) ուսումնասիրում է ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգերի վերաբերյալ ստացված նյութերը.
9) իր իրավասության սահմաններում ուսումնասիրում է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի զարգացման ու պահպանման, ռազմարդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության նախագծերի մշակման և իրականացման, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակման աշխատանքները.
10) մասնակցում է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումների մշակման աշխատանքներին:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիտության բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ