Բաժնի մասնագետն ամիջական ենթակաև հաշվետու է Բաժնի պետին:
չունի
Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը.
1. Իրականացնում է Բաժնի փաստաթղթաշրջանառությունը:
2. 10-օրյա պարբերականությամբ կատարում է Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքսի (ՀՀ ՍԳԻ-ի) հաշվարկման համար մայրաքաղաք Երևանի և 10 դիտարկվող բնակավայրերի սպառողական շուկաների բազային օբյեկտներում արձանագրված գնային տեղեկատվության վերստուգման և ճշգրտման աշխատանքները,
3. Ամսական պարբերականությամբ կատարում է սպառողական ապրանքների, ծառայությունների մայրաքաղաք Երևանի և 10 դիտարկվող բնակավայրերի սպառողական շուկաների մշտադիտարկման դաշտում ընդգրկված սպառողական ապրանքների գների, ծառայությունների սակագների մասին արձանագրված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում,
4. Օժանդակում է ընտրանքային կարգով ընտրված ՀՀ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված արտադրանքի իրացման գների (երկու ուղիներով` անհատ ձեռներեցներին և շուկաներում) մասին մարզային վարչություններից ստացված տեղեկատվության վերլուծության և ամփոփման աշխատանքներին,
5. Օժանդակում է ընտրանքային կարգով ընտրված ՀՀ գյուղացիական տնտեսությունների կողմից գնված արտադրության միջոցների գների մարզային վարչություններից ստացված տեղեկատվության վերլուծության և ամփոփման աշխատանքներին.
• Մասնակցել միջազգային կազմակերպություն¬ների առաքելությունների հետ հանդիպումներին.
• Գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսների ճշգրիտ և արժանահավատ ցուցանիշներ հաշվարկելու համար գին դիտարկող վիճակագիրներին՝ նրանց կողմից ներկայացված գնային տեղեկատվության վերստուգման և ճշգրտման նպատակով, տալ լրացուցիչ հանձնարարականներ.
• Մասնակցել ՀՀ ՍԳԻ-ի հաշվարկների համար ապրանքների (ծառայությունների) արդիականացմանն ուղղված աշխատանքներին,
• Կատարել գնադիտարկողներին՝ ՀՀ ՍԳԻ-ի կազմում ընտրված նոր ապրանքների և ծառայությունների ընդհանրացված տեխնիկական բնութագրեր տրամադրելու աշխատանքներ,
• 10-օրյա պարբերականությամբ պլանշետներով գնադիտարկման աշխատանքներն իրականացնելու համար մայրաքաղաք Երևանի և 10 դիտարկվող բնակավայրերի համար կազմել համապատասխան էլեկտրոնային աղյուսակների փաթեթներ գնային տեղեկատվության մուտքագրման համար:
• «ՀՀ ՍԳԻ-ի հաշվարկման համար սպառողական ապրանքների գների և ծառայությունների սակագների դիտարկման կարգ»-ին համապատասխան պարբերաբար իր լիազորությունների շրջանակում հրահանգավորել գնադիտարկող մասնագետներին.
• Ստուգել և ճշգրտել գին դիտարկող մասնագետների կողմից ներկայացված գնային տեղեկատվությունը՝ ՀՀ ՍԳԻ-ի ճշգրիտ և արժանահավատ ցուցանիշ հաշվարկելու նպատակով.
• Կատարել ստուգաճշտումներ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում» ամսական տեղեկագրի պատրաստման նպատակով.
• Հավաքագրել գյուղատնտեսական արտադրանքի գների վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի մարզային վարչություններից,
• Կատարել փաստաթղթաշրջանառության հետ կապված, փաստաթղթերի արխիվացման հետ կապված աշխատանքներ.
• Մասնակցել սպառողական ապրանքների և ծառայությունների գների (սակագների) դիտարկ¬ման կարգի մշակմանը.
• Մասնակցել ՀՀ ՍԳԻ-ի հաշվարկման աշխատանքներին.
• Մասնակցել Գյուղատնտեսական արտադրանքի իրացման գների և Գյուղատնտեսության արտադրության միջոցների գնման գների ինդեքսի հաշվարկման աշխատանքներին:
• Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը:
(փոփոխվել է գլխավոր քարտուղարի 11.06.2021թ. N 182-Ա հրամանով)
1 Ուղղություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2 Ոլորտ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3 Ենթաոլորտը Տնտեսագիտություն Սոցիոլոգիա
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ