Վիճակագրական կոմիտե | Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին | մասնագետ| 64-25.19-Մ7-3

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն անմիջական ենթակաև հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետներից մեկը.

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, կատարում փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներ,

2. Մասնացում է ամսական, եռամսյակային և տարեկան հրապարակումների պատրաստման աշխատանքներին, 

3. Մասնակցում է Ռեսուրսներ-օգտագործում» և «Ծախսեր-թողարկում» աղյուսակների մշակման աշխատանքներին,

4. Օժանդակում է տարեկան ազգային հաշիվների Արտադրության հաշվի» ըստ ՏԳՏԴ դասակարգման՝ բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ, անտառային տնտեսություն և փայտամթերումներ, ձկնորսություն և ձկնաբուծություն գործունեության տեսակի թողարկման, միջանկյալ սպառման և ավելացված արժեքի հաշվարկման աշխատանքներին, 

5. Կատարում է բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ, անտառային տնտեսություն և փայտամթերումներ, ձկնորսություն և ձկնաբուծություն ավելացված արժեքի հաշվարկն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի,

6. Կատարում է Գյուղատնտեսություն, որսորդություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և ձկնաբուծություն» գործունեության տեսակի չդիտարկվող տնտեսության ավելացված արժեքի հաշվարկ ՏՀԶԿ-ի Չդիտարկվող տնտեսության չափումը» ձեռնարկի պահանջներին և եվրոպական Աղյուսակային մոտեցմանը» համապատասխան, 

7. Օժանդակում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին:


Իրավունքները

• Ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ծառայողական պարտականությունների կատարման համար Կոմիտեի այլ ստորաբաժանումներից .

• Մասնակցել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին.

• Ներկայացնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ՝ իր կողմից կատարվող աշխատանքների մասով,


Պարտականությունները


• Մշակել և պատրաստել Հայաստանի ազգային հաշիվների համակարգի էլեկտրոնային աղյուսակները.

• Աջակցել եռամսյակային և տարեկան կտրվածքով` եկամուտների օգտագործման եղանակով հաշվարկված ՀՆԱ-ի արտահանման և ներմուծման բաղադրիչների վերանայման աշխատանքներին.

• Կատարել Ոլորտի վիճակագրական վերլուծական հրապարակումների պատրաստման աշխատանքներ.

• Կոմիտեի այլ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին և վարչական ռեգիստրներին սահմանված կարգով տրամադրել պահանջվող տեղեկատվություն.

• Վարել Բաժնի փաստաթղթաշրջանառությունը.

• Կատարել Բաժնի փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,

• Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը:


Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն.

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանհամար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալմարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում