Արդարադատության նախարարություն | Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն | Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժին | Գլխավոր մասնագետ| 12-32.3.2-Մ2-6

Ենթակա և հաշվետու է

  Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի  գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի ավագ մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է քրեակատարողական, այդ թվում՝ պրոբացիայի, ինչպես նաև ներման խնդրագրերի ոլորտների (այսուհետ՝ համակարգվող ոլորտներ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրության  և վերլուծության աշխատանքները.
  2. իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտում դեռևս չկարգավորված հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքները, ինչպես նաև Բաժնի կողմից մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) աշխատանքերը.
  3. իրականացնում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հետ կապված աշխատանքները.
  4. իրականացնում է պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունների վերաբերյալ նախարարության մեկնաբանությունների տրամադրումը. 
  5. իրականացնում է քրեակատարողական, այդ թվում՝ պրոբացիայի ոլորտի առնչությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների քննարկումը, վերլուծությունը և անհրաժեշտության դեպքում նախարարության մեկնաբանությունների տրամադրումը.
  6. իրականացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործի կազման աշխատանքները.
  7. իրականացնում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները, ինչպես նաև ներման ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր դիմումների, միջնորդությունների և բողոքների օրենքով սահմանված կարգով պատասխանների կազմման աշխատանքները.
  8. իրականացնում է  Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի և ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումների կատարման նկատմամբ  վերահսկողությունը.
  9. իրականացնում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ կազմված գրանցամատյանների վարումը:
  10. իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտների վերաբերյալ քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների,  և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները:
Իրավունքները
  • համագործակցել միջազգային և ներպետական կազմակերպությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել համակարգվող ոլորտի քաղաքականության վերաբերյալ միջազգային և ներպետական մակարդակում կազմակերպվող միջոցառումների, քննարկումների, դասընթացների, ինչպես նաև համագործակցել շահագրգիռ մարմինների հետ, ստանալ նշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն. 
  • պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների, գրությունների վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու նպատակով շահագրգիռ մարմիններից ստանալ պարզաբանումներ և անհրաժեշտ տեղեկատվություն.
  • ստանալ տեղեկատվություն Նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների, քրեակատարողական հիմնարկների գործունեության վերաբերյալ.
  • իրավասու մարմիններից ստանալ ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործի կազման համար անհրաժեշտ փաստաթղթեր.
  • ներման ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր դիմումների, միջնորդությունների և բողոքների պատասխանների նախագծերի կազման նպատակով համապատասխան մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն.
  • մասնակցել նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպման աշխատանքներին.
  • շահագրգիռ մարմիններից ստանալ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ.
  • ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համակարգվող ոլորտին առնչվող միջազգային կառույցներում:

 

Պարտականությունները
  • ուսումնասիրել համակարգվող ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերը և նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերը (հիմնավորումները, տեղեկանքները, ամփոփաթերթերը), ինչպես նաև համակարգվող ոլորտին առնչվող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից ստացված փաստաթղթերը և ուսումնասիրել նախագծերի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները.
  • սահմանված կարգով և ժամկետում մշակել և ներկայացնել պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների, գրությունների վերաբերյալ Նախարարության մեկնաբանությունները.
  • ուսումնասիրել անձնական գործերը կազմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,  սահմանված ժամկետում ներման խնդրագրի հիման վրա կազմված անձնական գործը, ինչպես նաև անձնական գործերի քննարկման ընթացքի վերաբերյալ գրանցամատյանները.
  • արձանագրել ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նիստերը, կազմել  հանձնաժողովի եզրակացության նախագծերը և սահմանված կարգով ու ժամկետում ներկայացնել Բաժնի պետին. 
  • ներկայացնել առաջարկություններ համակարգվող ոլորտների բարեփոխման վերաբերյալ և, ըստ այդմ, իրականացնել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:
  • իրականացնել Բաժնի կողմից համակարգվող ոլորտների վերաբերյալ քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների քննարկման և վերլուծության արդյունքում կազմել պատասխանների նախագծեր.
  •  իրականացնել համակարգվող ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպչական աշխատանքները, մասնակցել այլ կազմակերպությունների կողմից կազմակերպած ոլորտային քննարկումներին: 
Կրթություն, որակավորման աստիճանը
1ՈւղղությունԳործարարություն, վարչարարություն և իրավունք
2ՈլորտԻրավունք
3ԵնթոլորտԻրավունք
4Մասնագիտություն042101.00.6 Իրավագիտություն
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

 

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և  դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում