1.1 Ավագ իրավաբանը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
1.1 Ավագ իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Ավագ իրավաբաններից կամ Գլխավոր իրավաբաններից մեկը:
1. մասնակցում է վարչապետի և փոխվարչապետների գործունեության իրավական ապահովման իրականացման աշխատանքներին.
2. մասնակցում է Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից կառավարության կամ վարչապետի քննարկմանը, հավանությանը, ստորագրմանը կամ հաստատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ իրավական փորձաքննության և փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության աշխատանքներին.
3. մասնակցում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
4. մասնակցում է վարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին վերահսկման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.
5. մասնակցում է աշխատակազմի այլ ստորաբաժանումների կողմից կազմված իրավական փաստաթղթերի ուսումնասիրության և առաջարկությունների ներկայացման աշխատանքներին։
6. մասնակցում է վարչապետի կամ Աշխատակազմի շահերի ներկայացումը վարչական մարմիններում և դատարաններում:
· համապատասխան մարմիններից և Աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր և տեղեկատվություն.
· շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ։
· ուսումնասիրել իրավական փորձաքննության ներկայացված նախագծերի փաթեթները և ներկայացնել մասնագիտական առաջարկություններ.
· սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ներկայացված իրավական ակտերի վերաբերյալ նախապատրաստել համապատասխան տեղեկանքներ
· ուսումնասիրել գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերը։
կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերը ուսումնասիրել և ներկայացնել մասնագիտական առաջարկություններ:
| 1. | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
| 2. | Ոլորտ | Իրավունք |
| 3. | Ենթաոլորտ | Իրավունք |
| 4. | Մասնագիտություն | Իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7 |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ