Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս գլխավոր մասնագետը կամ Բաժնի պետը:
1) իրականացնում է պետություն–մասնավոր գործընկերության քաղաքականության և ընթացակարգի, պետություն-մասնավոր գործընկերության գործընթացներին առնչվող այլ նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքները․
2) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության խթանման, ծրագրերի հրապարակման և մասնավոր գործընկերոջ ներգրավման աշխատանքները․
3) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման հետ կապված աշխատանքները․
4) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում փաստաթղթերի օրինակելի ձևերի և խորհրդատվական ուղեցույցների մշակման աշխատանքները․
5) իրականացնում է մշակման փուլում գտնվող պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի նախագծերի և կնքված պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի ուսումնասիրման աշխատանքները․
6) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման ընթացքի և իրականացման արդյունքների պարբերական ուսումնասիրության աշխատանքները․
7) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շտեմարանի վարումը:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեություն որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում։
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ