Վարչապետի աշխատակազմ | Անվտանգության խորհրդի գրասենյակ | Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչություն | Պաշտպանական քաղաքականության բաժին | Ավագ մասնագետ| 06-Գ25-29.1-Մ3-2

Ենթակա և հաշվետու է

Ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս Ավագ մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մարշալ Բաղրամյան պող., 24
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. իրականացնում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման, իրականացման մշտադիտարկման, ինչպես նաև ռազմավարության դրույթներին համապատասխան՝ պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ առաջարկությունների նախապատրաստման և ներկայացման աշխատանքներ.

2. իրականացնում է պաշտպանական քաղաքականության վերաբերյալ առանձնահատուկ կարևորություն ունեցող փաստաթղթերի ուսումնասիրության իրականացման, դրանց վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.

3. իրականացնում է պաշտպանական քաղաքականությանն ուղղված ծրագրերի, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի մշակման, իրականացման մշտադիտարկման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.

4. իրականացնում է ռազմարդյունաբերական համակարգի զարգացման քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքներ.

5. իրականացնում է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, քաղաքականության մշակման կազմակերպման և մշտադիտարկման աշխատանքներ.

6. իրականացնում է պաշտպանական քաղաքականության իրականացման ընթացքում ի հայտ եկած ռիսկերի, սպառնալիքների, խնդիրների ու մարտահրավերների բացահայտման և վերհանման, ինչպես նաև՝ դրանց հակազդմանն ուղղված քաղաքականության մշակման աշխատանքներ.

7. իրականացնում է Արցախի Հանրապետության հիմնախնդրի կարգավորման և դրա շուրջ զարգացումների ուսումնասիրության, Արցախի և նրա ժողովրդի անվտանգության ապահովման նպատակներից բխող քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների մշակմանը մասնակցության, համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.

8. իրականացնում է տարածաշրջանային երկրների ներքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրության, դրանից բխող սպառնալիքների վերհանման և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.

9. իրականացնում է պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերով Անվտանգության խորհրդի նիստերի համար անհրաժեշտ նյութերի հավաքագրման, մշակման և նախապատրաստման, ինչպես նաև Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրում ներառվող հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.

10. իրականացնում է պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդակցությունների, նիստերի և հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվության նախապատրաստման աշխատանքներ.

11. իրականացնում է Գրասենյակի կանոնադրական խնդիրների և գործառույթների ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրման, նախապատրաստման և իրականացման վերաբերյալ Բաժնի իրավասություններից բխող առաջարկությունների, կարծիքի ներկայացման, ինչպես նաև հանձնախմբերի և աշխատանքային խմբերի բնականոն գործունեության, խորհրդակցությունների, նիստերի և հանդիպումների նախապատրաստման և դրանց արձանագրությունների կազմման աշխատանքներ.

իրականացնում է տեղեկատվական բաց աղբյուրներում պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ:

Իրավունքները

· համապատասխան մարմիններից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն.

· համապատասխան մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ ու առաջարկություններ:

Պարտականությունները

· հավաքագրել համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվությունը և պատրաստել համապատասխան տեղեկանք.

· ուսումնասիրել և ամփոփել պատասխանատու գերատեսչություններից ստացված կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը.

· Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագիրը կազմելու համար հավաքագրել Անվտանգության խորհրդի նիստերում քննարկվելիք հարցերի վերաբերյալ համապատասխան մարմիններից ներկայացվող առաջարկությունները և ամփոփել.

· համապատասխան մարմիններից ստացված փաստաթղթերի, նյութերի հիման վրա կատարել իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրություն, ինչպես նաև ռազմավարական և այլ փաստաթղթերի մշակում.

· ուսումնասիրել պաշտպանական քաղաքականության ոլորտներում տիրող իրավիճակը, ինչպես նաև այդ ոլորտում կատարվող աշխատանքները և դրանց վերաբերյալ նախապատրաստել առաջարկություններ.

ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան մասնագիտական առաջարկություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ազգային անվտանգության կամ պաշտպանության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն