Քրեակատարողական ծառայություն | ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ | Ընդհանուր աշխատանքների խումբ | Փաստաթղթավար| 12-2-ՔՀ9-Մ7-1

Ենթակա և հաշվետու է

Փաստաթղթավարն անմիջական ենթակա և հաշվետու Խմբի ղեկավարին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Փաստաթղթավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խմբի մյուս փաստաթղթավարը:

Աշխատավայր
Հայաստան, Շիրակի մարզ գյուղ Հառիճ:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. հաշվառում եւ իրականացնում էԽմբի թղթակցությունը.
  2. սահմանված կարգով մասնակցում է արխիվի վարման աշխատանքներին.
  3. Mulberry համակարգով կատարում է համապատասխան աշխատանքներ
Իրավունքները
  1. ծանոթանալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին, անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.
  2.  Համապատասխան գործառույթ իրականացնող պատասխանատու անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
Պարտականությունները
  1. կատարել փաստաթղթերի ներքին շրջանառության աշխատանքները.
  2. ուսումնասիրել զեկուցագրերը, հիմնավորումները և ներկայացնել Բաժնի պետին.
  3. յուրաքանչյուր շաբաթվա վերջին Խմբի ղեկավարին զեկուցել  շաբաթվա  ընթացքում  չկատարված  հանձնարարականների մաuին
Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

     Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում