Բաժնի պետ-տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Կենտրոնի պետին:
Բաժնի պետ-տեսուչին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
Բաժնի պետ-տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնի պետը կամ Բաժնի պետ-տեսուչներից մեկը կամ Ավագ տեսուչներից մեկը:
Բարձրագույն կրթություն:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առողջապահության կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ